Քաղաքական

06.06.2016 16:08


Հայկ Խանումյանի հարցով Էլինար Վարդանյանը դիմել է ԼՂՀ ՄԻՊ-ին

Հայկ Խանումյանի հարցով Էլինար Վարդանյանը դիմել է ԼՂՀ ՄԻՊ-ին

ԼՂՀ ԱԺ ընդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստի հետ կապված` ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Էլինար Վարդանյանը zham.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն իսկ այս հարցով խոսել է ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ:

«Դատապարտելի է ցանկացած բռնություն ցանկացած քաղաքացու նկատմամբ: Դատապարտելի է հատկապես, երբ բռնության է ենթարկվում պատգամավորական անձեռնմխելիությունից օգտվող անձը: Եվ մտահոգիչ է, որ այդ բռնությունը պայմանավորված է նրա քաղաքական գործունեության հետ: Ես ակնկալում եմ, որ ԼՂՀ պատասխանատու մարմինները կձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները իրավախախտ անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ արդեն խոսել եմ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ և վերջինիս խնդրել հետամուտ լինել այս հարցում»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ դա պայմանավորված լինի Սամվել Բաբայանի վերադարձով, Էլինար Վարդանյանը նշեց. «Ես այս պահին ձեռնպահ կմնամ այդ մասով որևէ գնահատական տալուց: Պետք է ևս մեկ անգամ կրկնեմ, որ պատասխանատու գերատեսչությունները պարտավոր են ժամ առաջ պատասխանատվության ենթարկել բռնության հեղինակներին»:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը