Կարծիք

06.06.2016 16:00


Հայկ Խանումյանի ծեծով Արցախը (Հայաստանը) մոտենում է Ադրբեջանին

Հայկ Խանումյանի ծեծով Արցախը (Հայաստանը) մոտենում է Ադրբեջանին

Հայկ Խանումյանի ծեծով, փաստորեն, Արցախը (Հայաստանը) մոտենում է Ադրբեջանին, կամ որակական առումով Ադրբեջանին համարժեք պետություն է սկսում դառնալ:
Մի կողմ դնենք քաղաքական կոնտեքստը և դրդապատճառները. ծեծի է ենթարկվել ԱԺ պատգամավորը, որին «տարել են» օրը ցերեկով` հենց Ստեփանակերտի հրապարակից, զինվորական համազգեստով մարդիկ և Արցախի նախագահի խոսնակը դա բացատրել է Խանումյանի վատ բնավորությամբ: Փաստորեն, ծեծը պաշտոնապես բացատրվում է Խանումյանի սխալ պահվածքով:
Եթե կան խնդիրներ ԱԺ պատգամավորի գործունեության հետ կապված, ապա մեղադրանքները պետք է ներկայացվեին իրավական եղանակավ, և հարցը քննարկվեր ԱԺ նիստի ժամանակ, և եթե մեղադրանքները (հակասահմանադրական պահանջներ, հակաօրինական հայտարարություններ և այլն) հիմնավոր են, ապա պետք է համապատասխան գործընթաց սկսվեր, սակայն դա տեղի չունեցավ:
Փաստորեն, հենց Արցախի իշխանություններն իրականացրերեցին հակաօրինական և հակապետական գործողություն: Այսինքն, հարցերը լուծվում են ֆիզիկական բռնության միջոցով, այն էլ՝ օրենսդիր իշխանության ներկայացուցչի հանդեպ:
Մի խոսքով, պրոցեսները գնում են ամենավատ սցենարով, այն էլ՝ հանրային անվստահության պայմաններում, երբ գործող իշխանությունը տարածքներ է կորցրել:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը