ՀՅԴ–ական. «Քաղաքական ցանկացած գործչի պարագայում ոչ քաղաքական մեթոդների կիրառումը դատապարտելի է»
Ինչպես արդեն հայտնել էինք, հարձակման է ենթարկվել ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը։
Դեպքի հետ կապված՝ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի անդամ ԱրսենՀամբարձումյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, որ, բնականաբար, քաղաքական ցանկացած գործչի պարագայում ոչ քաղաքական մեթոդների կիրառումը դատապարտելի է։ Նա կարծում է, որ Արցախի իրավապահ մարմինները կփորձեն բացահայտել կատարվածը, որպեսզի ոչ մի շահարկման առիթ չլինի։
Հարցին՝ արդյոք կատարվածը կարո՞ղ է որևէ կապ ունենալ հունիսի 5–ին ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ ՍամվելԲաբայանի՝ Արցախ մեկնելու և նրան ՊՆ նախարար նշանակելու Հայկ Խանումյանի և արցախցիների սկսած նախաձեռնության հետ, Արսեն Համբարձումյանը պատասխանել է.
–Ճիշտ չի լինի որևէ կարծիք հայտնել, քանի որ տեղեկացված եմ այնքանով, ինչքանով որ հրապարակումներ են եղել մամուլում։ Մանրամասներին տեղյակ չեմ, հետևաբար, չէի ցանկանա քաղաքական տեսակետ հայտնել,–ասել է Արսեն Համբարձումյանը։
ՀՅԴ–ական. «Քաղաքական ցանկացած գործչի պարագայում ոչ քաղաքական մեթոդների կիրառումը դատապարտելի է»
Ինչպես արդեն հայտնել էինք, հարձակման է ենթարկվել ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը։
Դեպքի հետ կապված՝ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, որ, բնականաբար, քաղաքական ցանկացած գործչի պարագայում ոչ քաղաքական մեթոդների կիրառումը դատապարտելի է։ Նա կարծում է, որ Արցախի իրավապահ մարմինները կփորձեն բացահայտել կատարվածը, որպեսզի ոչ մի շահարկման առիթ չլինի։
Հարցին՝ արդյոք կատարվածը կարո՞ղ է որևէ կապ ունենալ հունիսի 5–ին ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի՝ Արցախ մեկնելու և նրան ՊՆ նախարար նշանակելու Հայկ Խանումյանի և արցախցիների սկսած նախաձեռնության հետ, Արսեն Համբարձումյանը պատասխանել է.

7or.am