Քաղաքական

06.06.2016 15:08


Նաիրա Զոհրաբյանը դատապարտում է Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստը

Նաիրա Զոհրաբյանը դատապարտում է Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստը
«Միանշանակ դատապարտելի արարք է, և ես` որպես ՀՀ խորհրդարանի պատգամավոր, ակնկալում եմ, որ կարճ ժամանակահատվածում ԼՂՀ իրավապահ մարմինները կպարզեն, թե ովքեր են կանգնած այս խիստ դատապարտելի արարքի հետևում, և մեղավորները կենթարկվեն պատասխանատվության: Հայկ Խանումյանին ես ճանաչում եմ որպես պարկեշտ, զուսպ անձնավորություն»,–ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու առնչությամբ «zham.am»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Հարցին` կարո՞ղ է արդյոք միջադեպը պայմանավորված լինել Սամվել Բաբայանի վերադարձի հետ, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Այս պահին ձեռնպահ կմնամ որևէ գնահատական հնչեցնելուց, թե ինչի հետ դա կարող է կապված լինել, բայց ես, կրկնում եմ, Հայկին ճանաչում եմ որպես պարկեշտ անձնավորություն և քիչ հավանական եմ համարում միջադեպի կենցաղային լինելը»:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը