Սամվել Բաբայանի և կողմնակիցների մարտահրավերին պատասխանելու միայն մեկ քաղաքակիրթ ճանապարհ ունեն
Սամվել Բաբայանի և կողմնակիցների մարտահրավերին պատասխանելու միայն մեկ քաղաքակիրթ ճանապարհ ունեն արցախյան իշխանությունները՝ անհետաձգելիորեն արմատական բարեփոխումներ իրականացնել երկրում, սոցիալական արդարության վերականգնմանը միտված կտրուկ քայլեր անել, հնամաշ ու բազմիցս վարկաբեկված կադրերից ազատվել և ներգրավել ազնիվ, հայրենասեր, խելացի, սկզբունքային և նախաձեռնող երիտասարդների։
Միգուցե սրանով հաջողվի վերագտնել հանրային վստահության փշրանքները և փոքրիշատե թոթափել լարվածությունը։
Հասկանու՞մ են, արդյոք, արցախյան իշխանությունները, որ այլ ճանապարհ չկա։ Բոլոր մյուս ճանապարհները տանում են դեպի կործանում, դեպի հանդգնության ու ազատամտության ողնաշարի վերջնական կոտրում և ստրկացում։
Այս իրավիճակում հաղթող չպիտի լինի։ Պիտի հաղթեն բոլորը։

Գեղամ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից