Կարծիք

05.06.2016 21:50


Ղարաբաղում «գեբելսյան» մամուլ չեն կարդում, այնտեղ ավելի ռեալ են (տեսանյութ)

Ղարաբաղում «գեբելսյան» մամուլ չեն կարդում, այնտեղ ավելի ռեալ են (տեսանյութ)

Այսօր Սամվել Բաբայանն այնպիսի շուքով վերադարձավ Արցախ, որ շատերը չէին էլ կարող պատկերացնել: Բաբայանի այդպիսի վերադարձը Ղարաբաղ չափից դուրս անցանկալի էր Հայաստանի այսօրվա իշխանությունների համար, որոնք, հավանաբար, այսօր ամբողջ օրը համակարգչի առջևից այնկողմ չէին գնում, և տեսնում էին՝ ինչպիսի փառք ու պատվի արժանացավ գեներալը (թող հանրապետականները նայեն ու հասկանան, որ ժողովրդի համար մի լավ բան պետք է անեն, որ սենց ընդունելիության արժանանան, այլ ոչ թե դաժե փոքր միտինգի համար ամենավերևներից մարդկանց ճնշեն ու սպառնան, որ եթե չգան և մասսա չապահովեն, նրանց գործից կհանեն):

Բայց ավելի կարևոր է ֆիքսել, որ իշխանությունները պարզապես չեն հասկանում, որ Ղարաբաղում «գեբելսյան» մամուլ չեն կարդում, այնտեղ ավելի ռեալ են կյանքին նայում, և բոլոր «մուտիլովկեքը», որոնք այս օրերին իշխանություններն էին տարածում, հօդս ցնդեցին: Փուչիկի պես պայթեցին նաև նրանք, ովքեր իրենց ռազմական մասնագետ համարելով՝ ասում էին, թե «Բաբայանը հնացած է»: Ղարաբաղի ժողովուրդը ցույց տվեց՝ ով է հնացած, իսկ ում ձեռքերի վրա են պատրաստ տանել։ Ղարաբաղի ժողովուրդը նաև ցույց տվեց, որ իրենք պատրաստ են լուրջ մարդու հետևից գնալ, և թույլ չտալ, որ այլևս գեթ մեկ թիզ հող պակասի:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը