Սամվել Բաբայանի խոսքն Արցախում ինքնաբուխ հանրահավաքի ժամանակ
Այսօր Արցախ մեկնած ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ ՍամվելԲաբայանը խոսքով դիմել է Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրի մոտ իրեն դիմավորելու եկած հազարավոր արցախցիներին։ Բաբայանի ելույթը ներկայացնում ենք ստորև.
–Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, ուրախ եմ, որ մեր հողի վրա այդպիսի ընդունելություն եղավ, ես գլուխ եմ խոնարհում։ Երկար ժամանակ բացակա եմ եղել տարբեր պատճառներով։ Առաջին հերթին չէի ցանկանում, որ մտնեի Ղարաբաղ, ու փորձեին դա որպես առիթ օգտագործել, ասել, թե ես խանգարում եմ իրենց իշխանությանը, ու եկել եմ ինչ–որ հարցեր լուծեմ։ Դրա համար երկար ժամանակ բացակայում էի, գլխավոր պատճառը դա՛ է եղել։ Բայց հասկանալով վերջին իրադարձությունները՝ ես պարտավոր եմ եղել գալ ու լինել ձեր կողին, ձեր հետ, որովհետև ինձ համար գլխավորը մեր ժողովուրդն է։ Անկեղծ, ինձ ոչ մի այլ բան չի հետաքրքրում։ Կարող է՝ մարդիկ չեն հասկանում, կարող է՝ մարդիկ այդ կյանքը չեն ապրել, կարող է՝ ոմանք չեն ուզում այդ կյանքով ապրել, ինձ հետաքրքրում եք դո՛ւք։ Ես ինձանից կախված ամեն ինչ անելու եմ, որ ձեր անվտանգությունը լինի բարձր, ապահովված։ Ինչ մնում է իշխանություններին կամ ինչ–որ քաղաքական խնդիրներին, ես խնդրում եմ իմ խոսքերն ուղիղ ընդունել։ Ոչ թե ենթատեքստ փնտրել, փորձել ձևակերպումներ տալ, թե իմ գալով քաղաքական ինչ–որ խնդիրներ եմ լուծում։ Ես քաղաքական խաղերին մասնակից չե՛մ ո՛չ այստեղ, ո՛չ Հայաստանում, ո՛չ Ռուսաստանում, ոնց որ ներկայացնում են հայկական մամուլով։Դրանք ուղղակի մարդիկ են, ովքեր փորձում են վարկաբեկել, իրենց շարքերին դասել։ Եթե ես իրենց շարքերը մտնող լինեի, իրենց հետ կլինեի վաղուց, կընդունեի իրենց կրոնն ու իրենց հետ կմնայի։ Ես դա չեմ արել, չեմ անում, չեմ անելու։Բայց, միևնույն ժամանակ, ես պարզ բացատրել եմ, որ «հոր բոխչան» չի՝ ինչ ուզեն, այն էլ անեն։ Այս ժողովրդի անվտանգությունը պետք է ապահո՛վ լինի։
Ղարաբաղը Հայոց պետականության կենտրոնն է այսօր, որովհետև ռազմական գծի առաջին հարվածը ստանողն է լինելու, ու ամբողջ հայ ազգը նայում է ուղիղ Ղարաբաղին, և ուզենք թե ոչ, մենք պարտավոր ենք այդ նամուսը, թասիբը պահենք։
Ինչ մնում է այն հարցերին, որ այս տարիների ընթացքում փորձում էին տարածել, թե ես իբրև թե իրավունք չունեմ գալու, ինձ կխանգարեն, որ ես գամ, դուք բոլորդ ինձ ճանաչում եք, բոլորդ գիտեք, որ մորից չի ծնվել մեկը, որ ինձ կարողանա ասել՝ աչքիդ վերևն ունք կա։ Նման մարդ գոյություն չունի, ով ասում է ձեզ, սո՛ւտ է ասում, թող դուրս գա, տեսնենք՝ ով է, գոնե ես էլ ճանաչեմ։
Էդ ասեկոսեները, որ իրենք փորձում են տարածել ժողովրդի մեջ, մոռացե՛ք, չլինող հարց է։ Ես եկել եմ՝ լինեմ ձեր հետ, ձեր կողքին, որովհետև դուք եք իշխանությունը, այս ամբողջ ժողովուրդը, ամողջ Ղարաբաղը իր իշխանությունը ձևավորել է ձեզանով։ Դուք եք որոշում՝ ձեր իշխանությունը լավն է, վատն է, պահում եք, չեք պահում։
Իմացեք, որ ըստ օրենսդրության՝ ես իրավունք չունեմ լինել ոչ նախագահի թեկնածու, ոչ էլ պատգամավոր, հարց է առաջանում՝ այդ դեպքում ի՞նչ քաղաքականությունից են խոսում։ Իսկ որպես անձ որևէ մեկին աջակցելն իմ իրավունքն է։
Մենք պետք է կարողանանք առաջին հերթին մեր պաշտպանությունն ապահովել, հզոր պաշտպանություն ունենանք, որ կորուստներ չտանք։ Կարելի է ամեն տարբերակում հաղթել, բայց ոչ թե մեծ զոհաբերությամբ։Պետք է ունենանք հզոր պաշտպանություն, որ թույլ չտանք՝ սկսեն պատերազմ։Կարո՞ղ ենք դրան հասնել. ես վստահ եմ, որ այո՛։Մնում է, որ ժողովուրդը մի մարդու պես կարողանա պաշտպանել իր շահերը, և ձեր իշխանություններին դուք ձեր ձեռքով ստիպեք կատարել այդ քայլերը։ Չվախենալո՛վ։ Իրենք ձեզանից են վախենում։ Դուք ումի՞ց եք վախենում, չեմ հասկանում։Իրենք ձեզանով են իշխանություն. եթե դուք չկաք, ո՞ւմ վրա են իշխանություն։
Ուղղակի կարողանում են տարածել՝ մեկին գործից կազատենք, մեկին այլ բան։ Լավ է՝ գործից ազատվեք, քան տուն–տեղ կորցրած՝ փախստական դառնաք։ Հիշե՛ք էդ խոսքերը, հետո ուշ է լինելու, հետո ասելու եք՝ բա մեկը մեզ չասեց, թե ինչ է կատարվում։ Ես այսօր ասում եմ ձեզ՝ մենք պարտավոր ենք ամեն գնով արագ կերպով պաշտպանություն ստեղծենք։ Եթե մեր ռազմական գերատեսչությունը վստահ է, որ իրենն ունի, խնդրեմ, թող հրավիրեն, հանդիպենք, քննարկենք, ու ես ապացուցեմ, որ դա չկա։ Ուղղակի իմ խնդրանքն է, որ ինքներդ կարողանաք սթափ դատել ցանկացած խոսակցություն, ու ինձ ճանաչելով՝ այդ ասեկոսեների ազդեցության տակ չընկնեք ու չմտածեք, թե կարո՞ղ է՝ ես դավաճանել եմ, ռուսական լրտես են արդեն սարքում, հետո ասում են՝ երևի իշխանությունների հետ համագործակցում է։ Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, իրավունք չունեն նման բան մտածել։ Ես դա թույլ չեմ տվել, չեմ արել մի քայլ, որը ձեր շահերի դեմ է եղել։
Ես 2000թ. կարող էի ուժով պահել իշխանությունը, բայց ես դա չեմ արել։ Ոչ թե չեմ կարողացել, գիտակցաբա՛ր չեմ արել, հանգիստ հեռացել եմ, ոչ թե ինչ–որ մեկը կարողացավ ինձ պարտադրել։Դուք ինձ չէիք հասկանալու, դուք փորձելու էիք ասել, թե որպես ռազմական գործիչ՝ դիկտատոր է, նստել է, ուժով պահում է իշխանությունը։ Ես դա չեմ անի, կյանքո՛ւմ չեմ անի։
Ես երբևէ ժողովրդի վրա զորք չեմ հանել, կամ տարածել են, թե ես թալանեցի։ Մյուս կողմից էլ ասում են՝ բանկերում վարկ ունի։ Բա եթե թալանչի եմ, բանկերում ինչի՞ վարկ ունեմ։ Բա որ դուք թալանչիներ եք, ինչի՞ չունեք վարկ։ Սրանք շատ պարզ պատասխաններ են։
Ես խնդրում եմ, որ դուք միահամուռ լինեք, համախմբված։ Ես 1992թ. մի թևավոր խոսք եմ ասել՝ եթե ամբողջ աշխարհը մեր դեմ լինի, բայց մենք բոլորս հաղթանակ ուզենանք, մենք դա անպայման ունենալու ենք։
Ամենից դժվարը նա է, որ կարող ես ինչ–որ բանով օգտակար լինել, բայց ձեռքդ չի հասնում։
Ես խնդրում եմ, որ միահամուռ լինեք և կարողանաք ձեր շահերը միշտ պաշտպանել։ Ես ձեր կողքին եմ ամեն րոպե։ Ես տողատակով չեմ արտահայտվում. ասում եմ ուղիղ, պարզ։
Սամվել Բաբայանի խոսքն Արցախում ինքնաբուխ հանրահավաքի ժամանակ
Այսօր Արցախ մեկնած ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը խոսքով դիմել է Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրի մոտ իրեն դիմավորելու եկած հազարավոր արցախցիներին։ Բաբայանի ելույթը ներկայացնում ենք ստորև.
–Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, ուրախ եմ, որ մեր հողի վրա այդպիսի ընդունելություն եղավ, ես գլուխ եմ խոնարհում։ Երկար ժամանակ բացակա եմ եղել տարբեր պատճառներով։ Առաջին հերթին չէի ցանկանում, որ մտնեի Ղարաբաղ, ու փորձեին դա որպես առիթ օգտագործել, ասել, թե ես խանգարում եմ իրենց իշխանությանը, ու եկել եմ ինչ–որ հարցեր լուծեմ։ Դրա համար երկար ժամանակ բացակայում էի, գլխավոր պատճառը դա՛ է եղել։ Բայց հասկանալով վերջին իրադարձությունները՝ ես պարտավոր եմ եղել գալ ու լինել ձեր կողին, ձեր հետ, որովհետև ինձ համար գլխավորը մեր ժողովուրդն է։ Անկեղծ, ինձ ոչ մի այլ բան չի հետաքրքրում։ Կարող է՝ մարդիկ չեն հասկանում, կարող է՝ մարդիկ այդ կյանքը չեն ապրել, կարող է՝ ոմանք չեն ուզում այդ կյանքով ապրել, ինձ հետաքրքրում եք դո՛ւք։ Ես ինձանից կախված ամեն ինչ անելու եմ, որ ձեր անվտանգությունը լինի բարձր, ապահովված։ Ինչ մնում է իշխանություններին կամ ինչ–որ քաղաքական խնդիրներին, ես խնդրում եմ իմ խոսքերն ուղիղ ընդունել։ Ոչ թե ենթատեքստ փնտրել, փորձել ձևակերպումներ տալ, թե իմ գալով քաղաքական ինչ–որ խնդիրներ եմ լուծում։ Ես քաղաքական խաղերին մասնակից չե՛մ ո՛չ այստեղ, ո՛չ Հայաստանում, ո՛չ Ռուսաստանում, ոնց որ ներկայացնում են հայկական մամուլով։ Դրանք ուղղակի մարդիկ են, ովքեր փորձում են վարկաբեկել, իրենց շարքերին դասել։ Եթե ես իրենց շարքերը մտնող լինեի, իրենց հետ կլինեի վաղուց, կընդունեի իրենց կրոնն ու իրենց հետ կմնայի։ Ես դա չեմ արել, չեմ անում, չեմ անելու։ Բայց, միևնույն ժամանակ, ես պարզ բացատրել եմ, որ «հոր բոխչան» չի՝ ինչ ուզեն, այն էլ անեն։ Այս ժողովրդի անվտանգությունը պետք է ապահո՛վ լինի։
Ղարաբաղը Հայոց պետականության կենտրոնն է այսօր, որովհետև ռազմական գծի առաջին հարվածը ստանողն է լինելու, ու ամբողջ հայ ազգը նայում է ուղիղ Ղարաբաղին, և ուզենք թե ոչ, մենք պարտավոր ենք այդ նամուսը, թասիբը պահենք։
Ինչ մնում է այն հարցերին, որ այս տարիների ընթացքում փորձում էին տարածել, թե ես իբրև թե իրավունք չունեմ գալու, ինձ կխանգարեն, որ ես գամ, դուք բոլորդ ինձ ճանաչում եք, բոլորդ գիտեք, որ մորից չի ծնվել մեկը, որ ինձ կարողանա ասել՝ աչքիդ վերևն ունք կա։ Նման մարդ գոյություն չունի, ով ասում է ձեզ, սո՛ւտ է ասում, թող դուրս գա, տեսնենք՝ ով է, գոնե ես էլ ճանաչեմ։
Էդ ասեկոսեները, որ իրենք փորձում են տարածել ժողովրդի մեջ, մոռացե՛ք, չլինող հարց է։ Ես եկել եմ՝ լինեմ ձեր հետ, ձեր կողքին, որովհետև դուք եք իշխանությունը, այս ամբողջ ժողովուրդը, ամողջ Ղարաբաղը իր իշխանությունը ձևավորել է ձեզանով։ Դուք եք որոշում՝ ձեր իշխանությունը լավն է, վատն է, պահում եք, չեք պահում։
Իմացեք, որ ըստ օրենսդրության՝ ես իրավունք չունեմ լինել ոչ նախագահի թեկնածու, ոչ էլ պատգամավոր, հարց է առաջանում՝ այդ դեպքում ի՞նչ քաղաքականությունից են խոսում։ Իսկ որպես անձ որևէ մեկին աջակցելն իմ իրավունքն է։
Մենք պետք է կարողանանք առաջին հերթին մեր պաշտպանությունն ապահովել, հզոր պաշտպանություն ունենանք, որ կորուստներ չտանք։ Կարելի է ամեն տարբերակում հաղթել, բայց ոչ թե մեծ զոհաբերությամբ։ Պետք է ունենանք հզոր պաշտպանություն, որ թույլ չտանք՝ սկսեն պատերազմ։ Կարո՞ղ ենք դրան հասնել. ես վստահ եմ, որ այո՛։ Մնում է, որ ժողովուրդը մի մարդու պես կարողանա պաշտպանել իր շահերը, և ձեր իշխանություններին դուք ձեր ձեռքով ստիպեք կատարել այդ քայլերը։ Չվախենալո՛վ։ Իրենք ձեզանից են վախենում։ Դուք ումի՞ց եք վախենում, չեմ հասկանում։ Իրենք ձեզանով են իշխանություն. եթե դուք չկաք, ո՞ւմ վրա են իշխանություն։
Ուղղակի կարողանում են տարածել՝ մեկին գործից կազատենք, մեկին այլ բան։ Լավ է՝ գործից ազատվեք, քան տուն–տեղ կորցրած՝ փախստական դառնաք։ Հիշե՛ք էդ խոսքերը, հետո ուշ է լինելու, հետո ասելու եք՝ բա մեկը մեզ չասեց, թե ինչ է կատարվում։ Ես այսօր ասում եմ ձեզ՝ մենք պարտավոր ենք ամեն գնով արագ կերպով պաշտպանություն ստեղծենք։ Եթե մեր ռազմական գերատեսչությունը վստահ է, որ իրենն ունի, խնդրեմ, թող հրավիրեն, հանդիպենք, քննարկենք, ու ես ապացուցեմ, որ դա չկա։ Ուղղակի իմ խնդրանքն է, որ ինքներդ կարողանաք սթափ դատել ցանկացած խոսակցություն, ու ինձ ճանաչելով՝ այդ ասեկոսեների ազդեցության տակ չընկնեք ու չմտածեք, թե կարո՞ղ է՝ ես դավաճանել եմ, ռուսական լրտես են արդեն սարքում, հետո ասում են՝ երևի իշխանությունների հետ համագործակցում է։ Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, իրավունք չունեն նման բան մտածել։ Ես դա թույլ չեմ տվել, չեմ արել մի քայլ, որը ձեր շահերի դեմ է եղել։
Ես 2000թ. կարող էի ուժով պահել իշխանությունը, բայց ես դա չեմ արել։ Ոչ թե չեմ կարողացել, գիտակցաբա՛ր չեմ արել, հանգիստ հեռացել եմ, ոչ թե ինչ–որ մեկը կարողացավ ինձ պարտադրել։ Դուք ինձ չէիք հասկանալու, դուք փորձելու էիք ասել, թե որպես ռազմական գործիչ՝ դիկտատոր է, նստել է, ուժով պահում է իշխանությունը։ Ես դա չեմ անի, կյանքո՛ւմ չեմ անի։

7or.am