Արցախցիները նախագահական նստավայրի մոտ պահանջում են Սամվել Բաբայանին նշանակել պաշտպանության նախարար
Ինչպես արդեն հայտնել էինք, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ ՍամվելԲաբայանն այսօր մեկնել է Արցախ։
Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրի մոտ նրան հազարավոր արցախցիներ են աղուհացով և ծափահարություններով դիմավորել: Այնտեղ էին հավաքվել տարբեր տարիքի քաղաքացիներ, ովքեր ողջագուրվում էին, բարի գալուստ ասում, վստահեցնում, որ իրենք մինչև վերջ կանգնած են լինելու Սամվել Բաբայանի կողքին։
Այնուհետև արցախցիները հերո՛ս, հերո՛ս վանկարկումներով և ծափահարություններով Սամվել Բաբայանին ուղեկցել են դեպի իր բնակարան։
Հենց շենքի բակում Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն ընդգծել է, որ ժողովրդի շրջանում ձևավորվել է մեկ միասնական պահանջ՝ Սամվել Բաբայանին նշանակել ԼՂՀ պաշտպանության նախարար։ Սա իրենց բացականչություններով հաստատել են նաև տեղում հավաքված քաղաքացիները։
Քանի որ ի պաշտոնե ժողովրդի այդ պահանջը կյանքի կոչող անձը Բակո Սահակյանն է, քաղաքացիները երթով շարժվել են դեպի նախագահական նստավայր։ Այնտեղ նրանք առաջարկել են, որ Արցախի նախագահը 4–հոգանոց պատվիրակություն ընդունի և լսի ժողովրդի պահանջը։ Սակայն, ինչպես Հայկ Խանումյանն է տեղեկացրել հավաքվածերին, ԼՂՀ ոստիկանապետը նախ ասել է, որ Բակո Սահակյանը պատրաստ է ընդունել պատվիրակության անդամներին, բայց հետո հրաժարվել է։
Այս վերաբերմունքը վրդովեցրել է նախագահականի մոտ հավաքված քաղաքացիներին։ Նրանք հայտարարել են, որ այլևս չեն լռելու և այսուհետ բարձրաձայնելու են ԼՂՀ իշխանության անօրինությունների և ժողովրդի ու երկրի հանդեպ ցուցաբերած անտարբեր վերաբերմունքի մասին։
Հայկ Խանումյանն էլ հավելել է, որ եթե Բակո Սահակյանը չկատարի ժողովրդի պահանջը, ապա հաջորդ քայլը իշխանությունների հրաժարականի՛ պահանջն էլինելու, քանի որ այդ իշխանությունն ականջալուր չի լինում սեփական ժողովրդին։
Նշենք նաև, որ տեսակցիկներն արձանագրել են, թե ինչպես են նախագահական նստավայրի պատուհանից ներքևում տեղի ունեցող ցույցին հետևում ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը և ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը։
Արցախցիները նախագահական նստավայրի մոտ պահանջում են Սամվել Բաբայանին նշանակել պաշտպանության նախարար
Ինչպես արդեն հայտնել էինք, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանն այսօր մեկնել է Արցախ։
Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիրի մոտ նրան հազարավոր արցախցիներ են աղուհացով և ծափահարություններով դիմավորել: Այնտեղ էին հավաքվել տարբեր տարիքի քաղաքացիներ, ովքեր ողջագուրվում էին, բարի գալուստ ասում, վստահեցնում, որ իրենք մինչև վերջ կանգնած են լինելու Սամվել Բաբայանի կողքին։
Այնուհետև արցախցիները հերո՛ս, հերո՛ս վանկարկումներով և ծափահարություններով Սամվել Բաբայանին ուղեկցել են դեպի իր բնակարան։
Հենց շենքի բակում Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն ընդգծել է, որ ժողովրդի շրջանում ձևավորվել է մեկ միասնական պահանջ՝ Սամվել Բաբայանին նշանակել ԼՂՀ պաշտպանության նախարար։ Սա իրենց բացականչություններով հաստատել են նաև տեղում հավաքված քաղաքացիները։
Քանի որ ի պաշտոնե ժողովրդի այդ պահանջը կյանքի կոչող անձը Բակո Սահակյանն է, քաղաքացիները երթով շարժվել են դեպի նախագահական նստավայր։ Այնտեղ նրանք առաջարկել են, որ Արցախի նախագահը 4–հոգանոց պատվիրակություն ընդունի և լսի ժողովրդի պահանջը։ Սակայն, ինչպես Հայկ Խանումյանն է տեղեկացրել հավաքվածերին, ԼՂՀ ոստիկանապետը նախ ասել է, որ Բակո Սահակյանը պատրաստ է ընդունել պատվիրակության անդամներին, բայց հետո հրաժարվել է։
Այս վերաբերմունքը վրդովեցրել է նախագահականի մոտ հավաքված քաղաքացիներին։ Նրանք հայտարարել են, որ այլևս չեն լռելու և այսուհետ բարձրաձայնելու են ԼՂՀ իշխանության անօրինությունների և ժողովրդի ու երկրի հանդեպ ցուցաբերած անտարբեր վերաբերմունքի մասին։
Հայկ Խանումյանն էլ հավելել է, որ եթե Բակո Սահակյանը չկատարի ժողովրդի պահանջը, ապա հաջորդ քայլը իշխանությունների հրաժարականի՛ պահանջն է լինելու, քանի որ այդ իշխանությունն ականջալուր չի լինում սեփական ժողովրդին։

7or.am