Կենտրոնի դպրոցներից մեկի տարրական դասարանում սովորող բարձրաստիճան պաշտոնյայի տղա երեխան հաճախ է դասից ուշանում: Մի օր էլ ուսուցչուհին վախվխելով, շա՜տ զգուշությամբ, քծնախառը-սիրատոչոր հայացքով հետաքրքրվում է. - Բալիկ ջան, ինչո՞ւ ես ուշանում: - Դե, առավոտը աղոթում եմ, սաղս՝ տնեցիքով աղոթում ենք, դրա համար... - Վա՜յ, ի՞նչ ես ասում, բալիկ ջան, որտե՞ղ եք աղոթում,- ,,դուխ,, հավաքելով, երկրորդ հարցն է տալիս ուսուցչուհին: - Մենք էրկու հատ մե՜ծ կվարտիրան միացրել ենք իրար, էրկու հատ մե՜ծ զուգարան ունենք, ա՛յ, էդ զուգարաններն էլ ենք միացրել ու զուգարանում աղոթարան ենք սարքել, ըտեղ ենք աղոթում,- հպարտ պատասխանում է տղան:
Մա՛-կա՛ր-դա՛կ....
Սա էլ մեր բարձրաստիճան պաշտոնյայի մտավոր եւ հոգեւոր մակարդակը...
Սա էլ մեր բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակը...
Կենտրոնի դպրոցներից մեկի տարրական դասարանում սովորող բարձրաստիճան պաշտոնյայի տղա երեխան հաճախ է դասից ուշանում: Մի օր էլ ուսուցչուհին վախվխելով, շա՜տ զգուշությամբ, քծնախառը-սիրատոչոր հայացքով հետաքրքրվում է.
- Բալիկ ջան, ինչո՞ւ ես ուշանում:
- Դե, առավոտը աղոթում եմ, սաղս՝ տնեցիքով աղոթում ենք, դրա համար...
- Վա՜յ, ի՞նչ ես ասում, բալիկ ջան, որտե՞ղ եք աղոթում,- ,,դուխ,, հավաքելով, երկրորդ հարցն է տալիս ուսուցչուհին:
- Մենք էրկու հատ մե՜ծ կվարտիրան միացրել ենք իրար, էրկու հատ մե՜ծ զուգարան ունենք, ա՛յ, էդ զուգարաններն էլ ենք միացրել ու զուգարանում աղոթարան ենք սարքել, ըտեղ ենք աղոթում,- հպարտ պատասխանում է տղան:
Մա՛-կա՛ր-դա՛կ....
Սա էլ մեր բարձրաստիճան պաշտոնյայի մտավոր եւ հոգեւոր մակարդակը...
Իրական բան եմ պատմում...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից