Տնտեսական

04.06.2016 13:41


Ծաղկաձորում մեկնարկել է «ԵԱՏՄ- Հայաստան համագործակցություն» ամենամյա տնտեսական ֆորումը

Ծաղկաձորում մեկնարկել է «ԵԱՏՄ- Հայաստան համագործակցություն» ամենամյա տնտեսական ֆորումը

Հունիսի 4-ին Ծաղկաձորում իր աշխատանքն է սկսել «ԵԱՏՄ-Հայաստան համագործակցություն» ամենամյա տնտեսական ֆորումը, որի հիմնական թեման այս տարի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսության ոլորտների զարգացման հնարավորություններն են:

Ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Մոսկվայի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի հանրապետությունների, Յակուտիայի առևտրաարդյունաբերական պալատների պատասխանատուներ, պետական և հասարակական կազմակերպություններ, դեսպաններ ու նախարարներ:

2 օրվա ընթացքում բազմաթիվ քննարկումներ կլինեն. փորձի փոխանակում տեղի կունենա, այդ թվում նաև՝ ապագա ծրագրերի, որոնք նպաստելու են ԵԱՏՄ անդամ պետությունների բիզնես համագործակցությանը: Ֆորումի ընթացքում նախատեսվում են լիագումար և սեկցիոն նիստեր, կոնտակտների բորսա, ինչպես նաև երկկողմանի բիզնես հանդիպումներ:

Այսօր ֆորումի մասնակիցները քննարկելու են ԵԱՏՄ շրջանակներում շինարարական արդյունաբերության և շինանյութերի արտադրության զարգացման խնդիրները և հեռանկարները, բանկային համագործակցությունը, տրանսպորտային միջանցքներն ու այլ հարցեր:

Հունիսի 5-ի սեկցիոն նիստերի ժամանակ քննարկվելու են գյուղատնտեսական մթերքների և արդյունաբերական ապրանքների արտահանման զարգացման հեռանկարները, դեղագործական և բուժական միջոցների շուկան: Ֆորումի վերջում նախատեսվում են նաև մի շարք պայմանագրերի ու համաձայնագրերի ստորագրում, որը կխորացնի ԵՏՄ անդամ երկրների բիզնես կապերը:

Աղբյուրը՝ Vesti.am

Այս խորագրի վերջին նյութերը