ՀԱԿ-ի վերջին հանրահավաքը յուրօրինակ «դեժավյու» էր հիշեցնում։ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է արդեն ոչ թե երկրորդ, այլ երրորդ անգամ նույն ջուրը մտնել ու չվախենալ թրջվելուց։
Մոտ երկու տարի սպասելով արտաքին դաշտից եկող անբարենպաստ զարգացումների կամ իրենց հետ երկխոսության գնալու Սերժ Սարգսյանի բարեհաճությանը և տեսնելով, որ ո՛չ մեկն է լինում, ո՛չ էլ մյուսը՝ Տեր-Պետրոսյանը ստիպված վերադառնում է ելման կետ և հիշում իր սիրած ավազկապետության թեման, որը «մոռացվել» էր։ Դե, ուրիշ բան չի մնում անելու, պետք է արդեն «կոշտացնել» դիրքորոշումը և «խլել ու բաժանել» թեմայով ժողովրդահաճ ձևակերպումներով հանդես գալ։
Տեր-Պետրոսյանի հոկտեմբերի 15-ի ելույթի մեջ բացակայում էր միայն «Թո՛ղ ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» նախադասությունը, որը կարող էր հակասական զգացումներ առաջացնել։ Մարդիկ կհիշեին, որ այդ խոսքերից հետո 10 զոհ եղավ, և անհարմար բան կստացվեր։ Դրա համար էլ, երևի, միակ զոհը զոհը լինելու պատրաստակամության մասով կրկնություն չեղավ, բայց կրկնվեց գործարար շրջանակներին սիրաշահելու «տրյուկը», որը հազիվ թե որևէ արդյունք տա. էն «հեղափոխական» օրերին եթե խոշոր փողատերերը չարձագանքեցին ՀՀ առաջին նախագահին, ապա այժմ, երբ Տեր-Պետրոսյանը «Եղիազար Այնթապցու» հույսին է, առավել ևս չեն արձագանքի։
Այս ամենը շատ լավ հասկանում է ՀԱԿ առաջնորդը, բայց «կրկին փորձիր» տարբերակով ձգտում է տեմպը պահել, որը գործնականում անհնար է։
Որքան էլ ՀԱԿ-ից պնդեն, թե իրենք արտահերթ համապետական ընտրությունների են պատրաստվում, իրենք էլ են հասկանում, որ դրան հասնել չեն կարող։ Հիշեցնեմ նաև, որ Տեր-Պետրոսյանը խոստովանել է՝ միայնակ չի կարող իշխանափոխության գնալ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ընթացքում կոնգրեսականների շարքերը ոչ թե ավելացել, այլ նոսրացել են, ապա ակնհայտ է, որ քաղաքական պայքարը տեղափոխվում է 2012թ.։ Մինչև այդ, ՀԱԿ-ը բազում կերպարանափոխությունների կենթարկվի, և «հի՛-մա՛» գոռացողների շրջանում ակնհայտ հիասթափություն կլինի։ Սա էլ է լավ հասկանում Տեր-Պետրոսյանը, բայց ճար չունի. փողոց է դուրս եկել, ու այնտեղ պետք է մնա մինչև ԱԺ ընտրությունները, որի ժամանակ ՀԱԿ–ի 5 տոկոսից ավելի ակնկալիք ունենալը ռոմանտիզմի ոլորտից է։ Բայց այդ հինգ տոկոսն էլ դեռ պետք է նվաճել, և ուրեմն. «Պայքար, պայքար մինչև հինգ տոկոս»։
Պարտվածների դաժան ճակատագիրը. restart

Կարեն Հակոբջանյան