Կարծիք

03.06.2016 16:14


Գործիք է դառնում իշխանության ձեռքում, քան լայքերի դեմ պայքար

Գործիք է դառնում իշխանության ձեռքում, քան լայքերի դեմ պայքար

Ուրեմն, ապրիլյան դեպքերից հետո «Ժողովուրդ» թերթը հայտարարել էր, որ մերոնք դիրքերը հետ են վերցրել, իսկ հետո պարզվել է, որ սուտ են ասում, ավելին՝ Սերժը հաստատել է 800 հա-ի կորստի մասին: Հիմա այդ նույն լրատվամիջոցը միացել է մի նախաձեռնության, որ իբրև լայքեր հավաքելու դեմ պայքարեն: Էն որ գողը գոռում է՝ գողին բռնեք, որ իրա վրա չկասկածեն:
Ի դեպ, նախաձեռնության հետ կապված: Ավելի վատ բան չէին կարող մտածել լրատվականները: Նախ՝ ցուցակի մի քանի լրատվամիջոց որևիցե վստահություն չի ներշնչում, հետո էլ սա ավելի շատ գործիք է դառնում իշխանության ձեռքում, քան լայքերի դեմ պայքար: Ասենք, Բաղրամյանի ցույցերի վախտ զույգերի համբույրը սեքս անվանող լրատվամիջոցն այսօր պայքարում է լայքերի կամ սուտ ինֆորմացիայի տարածման դեմ: Օրենքը դեռ նախապայման չէ իրենց առջև դրած խնդիրը լուծելու համար, բայց, միևնույն ժամանակ, լավ գործիք է իշխանության ձեռքում լրատվամիջոցներին սահմանափակելու համար:
Ի՞նչ է նշանակում իշխանությանը/հարկայինին կոչ անել վերահսկողություն հաստատել լրատվամիջոցների վրա, ու ավելին՝ չհավատարմագրել այդ լրագրողներին պետական մարմիններում: Այսինքն, քիչ ա էս իշխանությունն անպատասխանատու, մի հատ էլ հավելյալ գործիք եք ձեռքը տալիս, որ հիմնավորում ունենա մերժելու լրատվականներին:
Սա շատ վատ, ես կասեի՝ շաաաաաաատ վատ նախաձեռնություն ա:

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը