Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հաստատել են Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի համաձայնությունը հունիսին անցկացվելիք բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ՝ ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ բանակցությունները վերսկսելու նպատակով:
Այս մասին ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում։
Նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 31-ին Բրյուսելում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, իսկ հունիսի 2-ին Փարիզում՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ քննարկելու համար Վիեննայում մայիսի 16-ին կայացած գագաթնաժողովի որոշումների իրականացման հարցը:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը նույնպես մասնակցել է հանդիպումներին:
«Նախարարները վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հանձնառությունը: Համանախագահները նախարարներին կողմերի քննարկման համար ներկայացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողություններն ընդլայնելու և ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմ հաստատելու վերաբերյալ փաստաթղթերի նախագծերը»,- ասված է հայտարարությունում:
Սերժ Սարգսյանը և Իլհամը Ալիևը կհանդիպեն հունիսին

7or.am