Քաղաքական

03.06.2016 12:22


Մոտ օրերս ԱԺ–ում փակ հանդիպում է լինելու Էդ.Նալբանդյանի հետ

Մոտ օրերս ԱԺ–ում փակ հանդիպում է լինելու Էդ.Նալբանդյանի հետ

Ինչպես հայտնել էինք, այսօր ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել, որի ընթացքում քննարկվում են ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր։

Նիստում առաջարկ էր հնչել, որ փակ հանդիպում կազմակերպվի ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հայտնել է, որ առաջարկը շատ տեղին է, և արդեն իսկ նախարարի հետ պայմանավորվածություն կա մոտ օրերս նման փակ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։

Զաքարյանի խոսքով՝ այդ հանդիպման ժամանակ անդրադառնալու են ոչ միայն ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման բանակցություններին, այլև մի շարք այլ հարցերի ևս։

–Մոտ օրերս ոչ միայն արտգործանախարարի, այլ նաև ԱԳՆ պատասխանատու պաշտոնյաների հետ հանդիպում ենք ունենալու։ Նախարարը կվերադառնա Հայաստան, և օրն ու ժամը հստակ կպայմանավորվենք,–հավելել է Ա.Զաքարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը