Հայոց դիվանագիտությունն ինքն է «շշկռվել», թե էս ոնց եղավ, որ Գերմանիայի խորհրդարանը՝ Բունդեսթագը, Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունեց:
Անցյալ տարի, երբ նշվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ Հայաստանն ու ողջ Եվորպան անմոռուկապատվել էին, ավելին՝ մի երկարաշունչ Հռչակագիր էլ ընդունվեց, ողջ տարվա ընթացքում հազիվ երկուսուկես երկիր ճանաչեց ցեղասպանությունը:
Թեեւ մեր դիվանագիտական կորպուսը եվրոպական մայրաքաղաքներում «քրտնփչած» այդ թեմայով գիտաժողովներ էր կազմակերպում, սակայն 100-րդ տարելիցի տարում Հայոց ցեղասպանությունը չճանաչած երկրները մնացին անդրդվելի (բացի 2-3 պետությունից): Իսկ հիմա հանկարծ Բունդեսթագը բանաձեւ ընդունեց: Ու Հայաստանից արտագաղթած մարդիկ Քոչարի են պարում Բեռլինում: Իսկ այստեղ էլ «ռազմահայրենասիրական» պաթոսից համացանցի մի հատվածը դղրդում է: Թեպետ, բանակում դարձյալ զինծառայող է մահացել:
Ավելի քան սպասելի է, որ իշխանության խոսնակները գերմանացի օրենսդիրների որոշումը գնահատելու են որպես հայոց դիվանագիտության «հաղթանակ» (արդեն էյֆորիկ գլխապտույտի մեջ են):
Երբ հայ սպային կացնահարած Սաֆարովին արտահանձնում էին, հայոց դիվանագիտությունը խոր քնի մեջ էր, իսկ խոսնակները «իջել էին ջրի հատակը»: Իսկ հիմա արդեն «ռազմահայրենասերները» ցնծում են Թուրքիային «չոքացնող» Գերմանիայի խորհրդարանի ընդունած որոշման առիթով ու անհեթեթ կանխատեսումների «նիրվանայի» մեջ են հայտնվել: Իբր, վսյո, վատանալու են թուրք-գերմանական հարաբերությունները, երկու երկրները դառնալու են թշնամի ու մինչեւ աշխարհի կործանման պահը միմյանց հետ «չեն շփվելու»:
Տկարամտության սույն «շքահանդեսը» դեռ երկար կշարունակվի:
Իշխանությանն ի՞նչ է պետք: Ժողովրդին մատուցել հաց եւ տեսարաններ, ինչով էլ զբաղված են:
Սակայն Բունդեսթագի ընդունած բանաձեւի մոտիվացիան արդեն պարզորոշվում է: Անգելա Մերկելն արդեն հայտարարել է, որ ինքն ու Գերմանիայի կառավարությունը մտադիր են իրենց ներդրումն ունենալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսություն հաստատելու հարցում: Ինչից կարելի է ենթադրել, որ սկսվում է հայ-թուրքական խայտառակ արձանագրությունների վերակենդանացման փուլը, կամ էլ նման մի բան: Արձանագրություններ, որոնց տակ մնում են Հայաստանի ստորագրությունները (չնայած, ինչ-որ մեկը դրանք, կարծես, գրողի ծոցն էր ուղարկում):
Հնարավոր է՝ նաեւ Բունդեսթագի բանաձեւը մեզ վրա թանկ արժենա այն իմաստով, որ իբրեւ «բարոյական փոխհատուցում»՝ Թուրքիան համարձակորեն ներգրավվի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին (նման փորձեր անցած տարիներին եղել են): Իսկ մենք պարում, երգում ու սալյուտ ենք խփում:
«Նախաձեռնողական» անակնկալ

Կիմա Եղիազարյան