Քաղաքական

02.06.2016 15:20


Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ

Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ Դրանում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանը ողջունում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի կողմից հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը՝ Բունդեսթագի կողմից ընդունված այս բանաձևի հետ միասին, հանդիսանում են Գերմանիայի արժեքավոր ներդրումը ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում, այլև ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համամարդկային պայքարում։

Մինչ այսօր Գերմանիան և Ավստրիան, որպես Օսմանյան կայսրության նախկին դաշնակիցներ, ընդունում են Հայոց ցեղասպանության իրականացման մեջ իրենց պատասխանատվության բաժինը, ապա Թուրքիայի իշխանությունները շարունակում են համառորեն ժխտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության անհերքելի փաստը։

Միջազգային հանրությունը հարյուր մեկ տարի սպասում է, որ Թուրքիան կառերեսվի իր պատմությանը»։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։

Այս խորագրի վերջին նյութերը