Ռ. Քոչարյանի երեկվա հարցազրույցին, ինչպես և սպասվում էր, իշխանությունը տվեց ջղաձիգ ռեակցիաներ: Բաղրամյան 26-ի հայտնի սենյակից իջեցված հրահանգով (ի դեպ, այդ սենյակը չշփոթել Ս. Սարգսյանի աշխատասենյակի հետ) ՀՀԿ պատգամավորները, «անկախ վերլուծաբանները», կրիմինալից փախած միջազգայնագետները սկսեցին հակաքոչարյանական արշավը: Դրանց թվում էր նաև ԱԺ կրթության մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Հանրությանը հիշեցնենք, որ սա այն Արտակն էր, որ ԱԺ-ում փակ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարին քծնելու այլ ձև չգտնելով՝ առաջարկել էր այսուհետ նրան կոչել Սպարապետ: Իսկապես, խոր ինտելեկտ և առնական, կամային բարձր հատկանիշներ պետք է ունենալ նման առաջարկով հանդես գալու համար: Ընդհանրապես, հիսունին մոտ տղամարդու համար քծնելը լավ բան չէ, բայց, մյուս կողմից էլ, ախր, ուրիշ բան պետք է կարողանաս անել: Հիմա այդ նույն Արտակը Քոչարյան է քննարկում, որին մի քանի տարի առաջ տեսնելու համար կարող էր նույնիսկ ինքնախարազանվել: Ի դեպ, նույնը կարող է լինել առաջիկայում: Այդ ժամանակ էլ կասի՝ ես ինքնակամ չէի անում, ինձ ստիպում էին, օրինակ՝ ստիպել էր ադմիրալ Սևակ Լալայանը կամ շտանդարտեն ֆյուռեր Աշոտյանը, ծայրահեղ դեպքում` եֆրեյտոր Շարմազանովը: Նման մարդիկ սովորաբար այդպես էլ անում են:
Ավելի շուստրիները զգացել են փոփոխությունների հոտը: Զգացել են փոփոխությունների անխուսափելիությունը: Իհարկե, չեն կողմնորոշվում, թե հատկապես որ ուղղությամբ է լինելու փոփոխությունը: Մի տեղ տակից քծնում են Հովիկ Աբրահամյանին, բայց այնպես, որ տեղ հասնի: Հետո հավատարմության երդում տալիս երկրորդ նախագահի շրջապատի մարդկանց այնպես, որ տեղ հասնի: Վերջում, իհարկե, Ս. Սարգսյանի մտերիմներից մեկի մոտ ասում` «ախր, շեֆը ո՞նց ա երկիրը թողնում. առանց իրա վարի կգնա լրիվ», ու քիչ է մնում՝ փարավոնների կենդանիների նման իրենց ինքնասատկացման երդում տան: Սրանք են Հայաստանի բարքերը, ու սա նորություն չի: Այդպես է եղել և՛ 1998-ին, և՛ 2008-ին: Հետո ասում եք՝ ինչո՞ւ է երկիրը այս վիճակում: Իսկ թե ինչու է երկիրը այս վիճակում, մի՛ հարցրեք Արտակ Դավթյանին. նա չգիտի:
Սպարապետի համհարզը

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից