Կարծիք

01.06.2016 21:53


Վարկածներ, թե ինչու ձերբակալվեցին բանակի մի քանի պաշտոնյաներ

Վարկածներ, թե ինչու ձերբակալվեցին բանակի մի քանի պաշտոնյաներ

Ձերբակալվեցին բանակի մի քանի պաշտոնյաներ, որովհետև`
1. Կերել էին ու չէին կիսվել ամենավերևների հետ:
2. Պետք էր բոլորին ցույց տալ, որ բանակը կարգի բերելու համար մեզ Սամվել Բաբայանը պետք չէ:
3. Կառավարության հակակոռուպցիոն արշավը զոհեր է պահանջում:
4. Քառօրյա պատերազմի արդյունքում բացահայտված բոլոր թերացումները պետք էր ջարդել միջին օղակի գլխին, որ մոռացվեր գլխավորը:
5. Քաղաքական պայքարի շրջանակներում ձեռնտու էր հարվածել հենց այս ոլորտի ղեկավարին` բռնելով ու վախեցնելով նրա ենթականերին:

Կա՞ն արդյոք այլ վարկածներ: Այո: Հնարավոր է, այս մարդիկ պարզապես մեղավոր էին, և իրավապահները մինչ այս չգիտեին նրանց մեղքերի մասին: Հնարավոր է իրավապահները դեռևս անտեղյակ են նաև այլ ոլորտներում նմանատիպ չարաշահողների մասին: Իսկապես շատ բան է հնարավոր քառօրյա պատերազմից հետո` խորհրդարանական ընտրություններից առաջ:

Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը