Կարծիք

01.06.2016 17:00


Դա չի՞ նշանակում, որ առաջինը հենց երկրի նախագահի աթոռը զբաղեցրած անձը չի համապատասխանում «նշաձողին»

Դա չի՞ նշանակում, որ առաջինը հենց երկրի նախագահի աթոռը զբաղեցրած անձը չի համապատասխանում «նշաձողին»

«Ապրիլյան պատերազմն ավելի ցայտուն դարձրեց մեր բացերը. բնականաբար, ճգնաժամի ժամանակ պետք է ավելի արագ, ավելի ադեկվատ գործես», - հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանը հստակ նշել է նշաձողը, և ով չի համապատասխանի այդ նշաձողին, այլևս չպետք է աշխատի:

Փաստորեն, ըստ Շարմազանովի՝ եթե լայնամասշտաբ ռազմական գործողությունները չսկսվեին, մեր երկրի ղեկավարությունն այդպես էլ չէր տեսնի բանակում և առհասարակ երկրում ստեղծված, մեղմ ասած, տխուր իրավիճակը, և մենք իշխանությունների աչքերը բացելու համար փաստացի պետք է Ալիևին շնորհակալություն ասենք։

Բայց այստեղ ավելի կարևոր մեկ այլ հարց էլ կա՝ եթե երկրի գերագույն գլխավոր հրամանատարը չի տեսնում՝ ինչ է կատարվում երկրում, և իրավիճակը պետք է պատերազմի հասցվի, որպեսզի բացթողումները տեսանելի դառնան, ապա դա չի՞ նշանակում, որ առաջինը հենց այդ գերագույն գլխավոր հրամանատարը՝ ի դեմս երկրի նախագահի աթոռը զբաղեցրած անձի, չի համապատասխանում «նշաձողին»։ Հարցը, բնականաբար, հռետորական է։

Նինա Մարգարյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը