Մայիսի 31-ին Գավառ քաղաքում տեղի է ունեցել «Ազգային միասնություն» շարժման Գեղարքունիքի մարզային կառույցի խորհրդի անդրանիկ նիստը՝ մարզային կառույցի գրասենյակում: Հանրապետության տարբեր մարզերում արդեն ձևավորվել են շարժման կառույցներ: Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը հանդիպել է մարզի բնակիչների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին, կարծիքներին, առաջարկներին և ներկայացրել «Ազգային միասնություն» շարժման առաջիկա ծրագրերը:
Արամ Սարգսյանը նշել է, որ «Ազգային միասնություն» շարժման կողմից ներկայացվելիք «Խելամիտ պետություն» ծրագիրն իր մեջ պարունակում է ՀՀ այլընտրանքային զարգացման բոլոր հնարավորությունները, որոնք աջակցելու են ոչ միայն տեղական և լոկալ խնդիրների կարգավորմանը, այլև Հայաստանը ձևավորելու են որպես մի համապարփակ միավոր, որի նպատակն է նպաստել երկրի տնտեսական և սոցիալական համընդհանուր և իրական զարգացմանը:
Արամ Սարգսյանը նշել է, որ «Ազգայինմիասնություն» շարժման ծրագրի կյանքի կոչման և իրականացման կարևոր քայլերից մեկը հոկտեմբերի 5-8-ը Երևանում կայանալիք խոշոր բիզնես–ֆորումն է, որը տեղի է ունենալու Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ:
–Ֆորումն առաջին հերթին մի հարթակ է, որտեղ քննարկվելու են նորարարական գաղափարներ և ծրագրեր: Տասնյակ երկրներից հրավիրված են լինելու գործարարներ, խոշոր ընկերությունների և կորպորացիաների ներկայացուցիչներ,-ընդգծել է Արամ Սարգսյանը:
Ֆորումն իրենից ենթադրում է լուրջ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություն՝ գյուղատնտեսական, արդյունաբերական և տնտեսության այլ ոլորտներում: Արամ Սարգսյանը ժողովի մասնակիցներին ասել է, որ ֆորումի ընթացքում տրամադրվելու է դեմ առ դեմ հանդիպումների հնարավորություն, որտեղ հստակ ծրագրեր և առաջարկություններ ունեցողները կարողանալու են դրանք ներկայացնել ներդրողներին և հրապուրել նրանց իրենց առաջարկներով:
Նա նշել է, որ այս ընթացքում, իրենք դիմել են ՀՀ կառավարությանը, իսկ Արա Աբրահամյանը նաև հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ներկայացրել ծրագրին վերաբերող հարցերը:
-Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներն օգտագործենք, որպեսզի իշխանությունները աջակցեն այս գործին: Ինչպես նաև, կարծում եմ, որ իրենք պետք է շահագրգիռ լինեն, որպեսզի ներդրումային քաղաքականությունը Հայաստանում զարգանա: Պետք է գան այն ներդրողները, ովքեր Հայաստանի ներկայիս պայմաններում տեսնում են այս կամ այն գործն իրականացնելու հնարավորություն: Ուստի մենք դիմում ենք «Ազգային միասնություն» շարժման մարզային կառույցներին և մարզերի բոլոր այն բնակիչներին, ովքեր ունեն ծրագրեր և ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում դրանք իրագործել, ներկայացնել դրանք«Ազգային միասնություն» շարժման կառույցներին,-մանրամասնել է Արամ Սարգսյանը:
Նա նշել է, որ ՀՀ-ում հավատարմագրված տասնյակ երկրների դեսպանատներ արդեն ցուցաբերել են իրենց հետաքրքրվածությունն ու շահագրգռվածությունը բիզնես-ֆորումի իրականացման վերաբերյալ և համաձայնել աջակցել պատրաստի և արդյունավետ ծրագրերի իրականացմանը:
Բանախոսը ընդգծել է, որ ծրագրի իրականացման հարցում իր միջամտությունն է ունենալու նաև սփյուռքը, քանի որ կայանալիք բիզնես-ֆորումին ներկա են լինելու ողջ գործարար աշխարհի հայ ներկայացուցիչները:
Հանդիպման ժամանակ ներկաները բավական մեծ հետաքրքրություն են ցուցաբերել «Ազգային միասնություն» շարժման նախագծերին, և բուռն քննարկում է ծավալվել տարբեր բնույթի հարցերի և ծրագրերի շուրջ:
Ժողովի մասնակիցները հիմնականում բողոքում էին ներպետական համակարգից՝ պատճառաբանելով, որ բարենպաստ պայմաններ չեն տրամադրվում տնտեսապես և սոցիալապես զարգանալու համար:
Ներկաներից մեկն արդարացիորեն նկատել է, որ պետության զգալի տնտեսական առաջընթացին միշտ էլ նպաստել է փոքր և միջին բիզնեսը, որն այժմ Հայաստանում մենաշնորհի լծի տակ է գտնվում: Նա անդրադարձել է նաև վարկային քաղաքականությանը՝ բողոքելով գյուղացիներին տրամադրվող վարկերի բարձր տոկոսադրույքերից՝ կոչ անելով այն դարձնել միջինը 5%:
Մանակիցներից մեկն էլ նշել է, որ արդեն 84 տարի իր ընտանիքըզբաղվում է կոշիկի արտադրությամբ, սակայն այսօր իրավիճակն այնպիսինն է, որ իրենց գործունեությունը կիսով չափ դադարել է: Նախկինում արտադրամասում աշխատում էր 18 մարդ, իսկ այժմ մնացել են 2-ը: Հնարավորության դեպքում նրանք կարող են ամսական 200-300 զույգ բարձրորակ կոշիկ արտադրել: Նա նշել է, որ իրենք արդեն որոշ չափով ուսումնասիրել են ռուսական շուկան և պատրաստ են լավ մշակված բիզնես ծրագիր առաջարկել կոշիկի արտահանման վերաբերյալ:
Արամ Սարգսյանը նշել է, որ նույնանման ծրագրի առաջարկ եղել է նաև Գյումրիից, որի իրագործման հարցի ուղղությամբ իրենք աշխատում են, և դրա հետ մեկտեղ նկատի կունենան նաև այդ ծրագիրը:
Վարդենիսի շրջանի բնակիչներից մեկն էլ առաջարկություն է կատարել սահմանամերձ բնակավայրերի վերաբերյալ: Նա նշել է, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար այսօր ոչինիչ չի արվում և՛ սոցիալապես, և՛ տնտեսապես: Գյուղացիները խրված են վարկերի մեջ, գտնվում են սոցիալապես ծանր վիճակում, իսկ վարկերի տոկոսներն այնքան բարձր են, որ բերքից ստացված եկամուտն էլ չի կարող բավարարել դրանց մարմանը: Նա կոչ է արել, որ ներդրումային բիզնես-ծրագրերն ուղղված լինեն նաև սահմանամերձ բնակավայրերի զարգացմանը:
Ներկաներից մեկն էլ ասել է, որ նախկինում Գավառ քաղաքի 47 արդյունաբերական ձեռնարկություններից, այսօր ընդամենը 3-ը կամ 4-ն են, որ պահպանվել են, չեն ավերվել և չեն թալանվել: Նա առաջարկել է գոնե այդ մի քանի «կենդանի» մնացած ձեռնակությունները վերագործարկել և աշխատեցնել նոր տեխնոլոգիաների հիման վրա, որպեսզի աշխատատեղեր ստեղծվեն, երիտասարդներն էլ չլքեն իրենց հայրենիքը:
Ծրագրեր ներկայացրած մասնակիցներին առաջարկվել է կազմել բիզնես-ծրագրեր և ներկայացնել դրանք «Ազգայինմիասնություն» շարժման կառույցների ղեկավարներին:
«Ազգային միասնություն» շարժումը Գեղարքունիքում է
Մայիսի 31-ին Գավառ քաղաքում տեղի է ունեցել «Ազգային միասնություն» շարժման Գեղարքունիքի մարզային կառույցի խորհրդի անդրանիկ նիստը՝ մարզային կառույցի գրասենյակում: Հանրապետության տարբեր մարզերում արդեն ձևավորվել են շարժման կառույցներ: Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը հանդիպել է մարզի բնակիչների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին, կարծիքներին, առաջարկներին և ներկայացրել «Ազգային միասնություն» շարժման առաջիկա ծրագրերը:
Արամ Սարգսյանը նշել է, որ «Ազգային միասնություն» շարժման կողմից ներկայացվելիք «Խելամիտ պետություն» ծրագիրն իր մեջ պարունակում է ՀՀ այլընտրանքային զարգացման բոլոր հնարավորությունները, որոնք աջակցելու են ոչ միայն տեղական և լոկալ խնդիրների կարգավորմանը, այլև Հայաստանը ձևավորելու են որպես մի համապարփակ միավոր, որի նպատակն է նպաստել երկրի տնտեսական և սոցիալական համընդհանուր և իրական զարգացմանը:
Արամ Սարգսյանը նշել է, որ «Ազգային միասնություն» շարժման ծրագրի կյանքի կոչման և իրականացման կարևոր քայլերից մեկը հոկտեմբերի 5-8-ը Երևանում կայանալիք խոշոր բիզնես–ֆորումն է, որը տեղի է ունենալու Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ:
–Ֆորումն առաջին հերթին մի հարթակ է, որտեղ քննարկվելու են նորարարական գաղափարներ և ծրագրեր: Տասնյակ երկրներից հրավիրված են լինելու գործարարներ, խոշոր ընկերությունների և կորպորացիաների ներկայացուցիչներ,-ընդգծել է Արամ Սարգսյանը:
Ֆորումն իրենից ենթադրում է լուրջ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություն՝ գյուղատնտեսական, արդյունաբերական և տնտեսության այլ ոլորտներում: Արամ Սարգսյանը ժողովի մասնակիցներին ասել է, որ ֆորումի ընթացքում տրամադրվելու է դեմ առ դեմ հանդիպումների հնարավորություն, որտեղ հստակ ծրագրեր և առաջարկություններ ունեցողները կարողանալու են դրանք ներկայացնել ներդրողներին և հրապուրել նրանց իրենց առաջարկներով:
Նա նշել է, որ այս ընթացքում, իրենք դիմել են ՀՀ կառավարությանը, իսկ Արա Աբրահամյանը նաև հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ներկայացրել ծրագրին վերաբերող հարցերը:
-Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներն օգտագործենք, որպեսզի իշխանությունները աջակցեն այս գործին: Ինչպես նաև, կարծում եմ, որ իրենք պետք է շահագրգիռ լինեն, որպեսզի ներդրումային քաղաքականությունը Հայաստանում զարգանա: Պետք է գան այն ներդրողները, ովքեր Հայաստանի ներկայիս պայմաններում տեսնում են այս կամ այն գործն իրականացնելու հնարավորություն: Ուստի մենք դիմում ենք «Ազգային միասնություն» շարժման մարզային կառույցներին և մարզերի բոլոր այն բնակիչներին, ովքեր ունեն ծրագրեր և ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում դրանք իրագործել, ներկայացնել դրանք«Ազգային միասնություն» շարժման կառույցներին,- մանրամասնել է Արամ Սարգսյանը:
Նա նշել է, որ ՀՀ-ում հավատարմագրված տասնյակ երկրների դեսպանատներ արդեն ցուցաբերել են իրենց հետաքրքրվածությունն ու շահագրգռվածությունը բիզնես-ֆորումի իրականացման վերաբերյալ և համաձայնել աջակցել պատրաստի և արդյունավետ ծրագրերի իրականացմանը:
Բանախոսը ընդգծել է, որ ծրագրի իրականացման հարցում իր միջամտությունն է ունենալու նաև սփյուռքը, քանի որ կայանալիք բիզնես-ֆորումին ներկա են լինելու ողջ գործարար աշխարհի հայ ներկայացուցիչները:
Հանդիպման ժամանակ ներկաները բավական մեծ հետաքրքրություն են ցուցաբերել «Ազգային միասնություն» շարժման նախագծերին, և բուռն քննարկում է ծավալվել տարբեր բնույթի հարցերի և ծրագրերի շուրջ:
Ժողովի մասնակիցները հիմնականում բողոքում էին ներպետական համակարգից՝ պատճառաբանելով, որ բարենպաստ պայմաններ չեն տրամադրվում տնտեսապես և սոցիալապես զարգանալու համար:
Ներկաներից մեկն արդարացիորեն նկատել է, որ պետության զգալի տնտեսական առաջընթացին միշտ էլ նպաստել է փոքր և միջին բիզնեսը, որն այժմ Հայաստանում մենաշնորհի լծի տակ է գտնվում: Նա անդրադարձել է նաև վարկային քաղաքականությանը՝ բողոքելով գյուղացիներին տրամադրվող վարկերի բարձր տոկոսադրույքերից՝ կոչ անելով այն դարձնել միջինը 5%:
Մանակիցներից մեկն էլ նշել է, որ արդեն 84 տարի իր ընտանիքը զբաղվում է կոշիկի արտադրությամբ, սակայն այսօր իրավիճակն այնպիսինն է, որ իրենց գործունեությունը կիսով չափ դադարել է: Նախկինում արտադրամասում աշխատում էր 18 մարդ, իսկ այժմ մնացել են 2-ը: Հնարավորության դեպքում նրանք կարող են ամսական 200-300 զույգ բարձրորակ կոշիկ արտադրել: Նա նշել է, որ իրենք արդեն որոշ չափով ուսումնասիրել են ռուսական շուկան և պատրաստ են լավ մշակված բիզնես ծրագիր առաջարկել կոշիկի արտահանման վերաբերյալ:
Արամ Սարգսյանը նշել է, որ նույնանման ծրագրի առաջարկ եղել է նաև Գյումրիից, որի իրագործման հարցի ուղղությամբ իրենք աշխատում են, և դրա հետ մեկտեղ նկատի կունենան նաև այդ ծրագիրը:
Վարդենիսի շրջանի բնակիչներից մեկն էլ առաջարկություն է կատարել սահմանամերձ բնակավայրերի վերաբերյալ: Նա նշել է, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար այսօր ոչինիչ չի արվում և՛ սոցիալապես, և՛ տնտեսապես: Գյուղացիները խրված են վարկերի մեջ, գտնվում են սոցիալապես ծանր վիճակում, իսկ վարկերի տոկոսներն այնքան բարձր են, որ բերքից ստացված եկամուտն էլ չի կարող բավարարել դրանց մարմանը: Նա կոչ է արել, որ ներդրումային բիզնես-ծրագրերն ուղղված լինեն նաև սահմանամերձ բնակավայրերի զարգացմանը:
Ներկաներից մեկն էլ ասել է, որ նախկինում Գավառ քաղաքի 47 արդյունաբերական ձեռնարկություններից, այսօր ընդամենը 3-ը կամ 4-ն են, որ պահպանվել են, չեն ավերվել և չեն թալանվել: Նա առաջարկել է գոնե այդ մի քանի «կենդանի» մնացած ձեռնակությունները վերագործարկել և աշխատեցնել նոր տեխնոլոգիաների հիման վրա, որպեսզի աշխատատեղեր ստեղծվեն, երիտասարդներն էլ չլքեն իրենց հայրենիքը:
Ծրագրեր ներկայացրած մասնակիցներին առաջարկվել է կազմել բիզնես-ծրագրեր և ներկայացնել դրանք «Ազգային միասնություն» շարժման կառույցների ղեկավարներին:
Աղբյուրը՝ Vesti.am