Քաղաքական

01.06.2016 14:28


Հովիվները Ջաբրայիլի մոտ «Սմերչի» բեկորներ են հայտնաբերել (լուսանկար)

Հովիվները Ջաբրայիլի մոտ «Սմերչի» բեկորներ են հայտնաբերել (լուսանկար)

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ջաբրայիլ բնակավայրի մոտ հովիվները մայիսի 30-ին «Սմերչ» համազարկային համակարգի բեկորներ են հայտնաբերել:

Այս մասին, «Artsakhpress.am»–ի փոխանցմամբ, հայտնում է Լեռնային Ղարաբաղում գործող «Halo Trust» կազմակերպության թվիթթերյան էջը:

Կազմակերպության թվիթթերյան էջում նշվում է նաև, որ որոնողական աշխատանքները շարունակվում են:

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը նշեց, որ դրանք քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ կիրառած «Սմերչ»-ի բեկորներն են:

«Դրանք «Սմերչ»-ի այն բեկորներն են, որոնք Ադրբեջանի կողմից օգտագործվել են ապրիլի 2-5-ը ռազմական գործողությունների ընթացքում»,- ասաց Հասրաթյանը:

Ջաբրայիլի մոտակայքում հայտնաբերված բեկորները ևս մեկ անգամ վկայում են այն մասին, որ ապրիլի 2-5 քառօրա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության դեմ «Սմերչ» է կիրառել:

«The Halo Trust»-ը զբաղվում է ականների և չպայթած զինամթերքի վնասազերծմամբ: «Halo Trust»-ը 6 000 սակրավորներով ականազերծման աշխատանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում, Կամբոջայում,Մոզամբիկում, Սոմալիում, Շրի-Լանկայում, Էրիտրեայում, Աբխազիայում, Չեչնիայում, Կոսովոյում,Անգոլայում և Աֆղանստանում: Կազմակերպությունը հիմնադրվել է 1988թ. և առաջին անգամ սկսել էգործունեություն ծավալել Աֆղանստանում, որտեղ հազարավոր քաղաքացիական անձինք զոհվում կամ վիրավորվում էին հողի տակ թաքնված ականների հետևանքով:

«Artsakhpress.am»



Այս խորագրի վերջին նյութերը