Կարծիք

01.06.2016 12:10


Մեզ պետք են համակարգային փոփոխություններ առաջին հերթին Հայաստանի ներսում

Մեզ պետք են համակարգային փոփոխություններ առաջին հերթին Հայաստանի ներսում

ԼՂՀ ՊՆ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի երեկվա հարցազրույցից հետո ինձ մոտ ավելի ամրապնդվեց այն միտքը, որ Ղարաբաղը պահելու, առհասարակ հայկական պետականությունը պահելու, մեր ռազմատնտեսական ներուժը ամրացնելու համար մեզ պետք են լուրջ, համակարգային փոփոխություններ առաջին հերթին Հայաստանի ներսում: Պետք է փոխվի ոչ միայն մեր տնտեսաքաղաքական համակարգը ու նրա գործունեության ներքին փիլիսոփայությունը, այլ նաև քաղաքական վերնախավը: Խոսքն առաջին հերթին Սերժ Սարգսյանի մասին է:

Կյանքի փորձը ցույց է տալիս, որ նրա կարողությունները չեն բավարարում, որ երկրի զարգացումը բոլոր ուղղություններով դուրս գա նոր, որակապես ավելի բարձր մակարդակ: Այս իրողությունն ընդունելու մեջ ոչ մի ամոթալի բան չկա. սա անգամ պաշտոնական թվերով հաստատված փաստ է:

Խնդիրն անձնական ատելության կամ իշխանատենչության մեջ չէ, քավ լիցի: 2008-ից այսկողմ Սերժ Սարգսյանն ուներ հնարավորություն բանակն արդիականացնելու ու տնտեսությունն է՛լ ավելի զարգացնելու, սակայն անգամ պաշտոնական տվյալները խոսում են հակառակի մասին: Հեծանիվ հորինել պետք չէ. պետք է պարզապես ձևավորել նոր իշխանություն, որն իր առջև կդնի խնդիր՝ բարեփոխելով տնտեսական համակարգը` հնարավոր բոլոր միջոցներն ուղղել Հայաստանի ու Արցախի սահմանների ամրապնդմանը:

Բենիամին Մաթևոսյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը