Աշխարհ

01.06.2016 11:25


Կանանց բռնաբարել քարոզողին ծեծի են ենթարկել (տեսանյութ)

Կանանց բռնաբարել քարոզողին ծեծի են ենթարկել (տեսանյութ)

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Արիզոնա նահանգի Գլենդել քաղաքում, որտեղ, ինչպես տեղեկացնում է «ABC15 News»-ը, տղամարդուն ծեծի են ենթարկել՝ մտքի ազատության իրավունքը յուրացնելու համար։ Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդը, ով հայտնի է որպես եղբայր Դին Սեքսթոն, հերթական անգամ դուրս էր եկել փողոց իր՝ համասեռամոլության, մահմեդականության և մի շարք այլ երևույթների դեմ ուղղված գաղափարները քարոզելու նպատակով։ Բացի այդ, նրա կարծիքով, կանայք չեն կարող քրիստոնյա համարվել, այդ իսկ պատճառով նրանց բռնաբարելն արդարացված է։ Կանգնելով ավագ դպրոցի մոտ՝ տղամարդը հայտարարել է, որ նրա շուրջ հավաքվածները կհայտնվեն դժոխքում, և որ նրանք պետք է դադարեն ծառայել դևին: Իր քարոզում նա քննադատել է «կեղտոտ մահմեդականներին», պոռնոնյութերը, փոփ և ռոք երաժշտությունը և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը: Նրա շուրջ հավաքված երիտասարդները փորձել են լռեցնել տղամարդուն՝ կոչ անելով հեռանալ, սակայն Սեքսթոնը հայտարարել է, որ դեռ նոր է սկսել:

Համացանցում հայտնված տեսանյութում երևում է՝ ինչպես է երիտասարդներից մեկը փորձում վիճել տղամարդու հետ, իսկ հետո Սեքսթոնն ուժեղ հարված է ստանում գլխին, սակայն հարվածողի դեմքը տեսանյութում չի երևում: Քիչ անց ոստիկանությունը ձերբակալել է 19-ամյա Թաբիտա Բրուբեյքերին, ում մեղադրել են հարձակման մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը