Կարծիք

01.06.2016 09:20


Հունիսի երկրորդ տասնօրյակում ակնկալվում է մինչև +35 աստիճան

Հունիսի երկրորդ տասնօրյակում ակնկալվում է մինչև +35 աստիճան

Վաղը երեխաների պաշտպանության միջազգային օրն է, ինչպես նաև՝ ամռան առաջին օրը: Գարունը շատ անհանգիստ անցավ, գրեթե բան չհասկացանք, ցանկանում եմ, որ ամառն անցնի խաղաղ, մեր երեխաներն էլ լինեն առողջ և պաշտպանված:
Հունիսին էլ և՛ օդի ջերմաստիճանը, և՛ տեղումների քանակը կանխատեսում ենք նորմայի սահմաններում, այսինքն՝ սպասում ենք այնպիսի հունիս, որը համահունչ է մեր կլիմայական պայմաններին՝ առանց արտառոց շեղումների: Առավելագույն ջերմաստիճանը Երևանում ակնկալվում է մինչև +35 աստիճան, որը սպասում ենք հունիսի երկրորդ տասնօրյակում:

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը