Ա. Գրիգորյան. «Պետք է արգելել որևիցե ոլորտում նման ձևով օրինական մոնոպոլիա տրամադրելու պրակտիկան»
«Zham.am»-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, մեկնաբանելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հայտարարությունը, որ չի բացառվում՝ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ տրվի, ասաց. «Իրականում փորձը ցույց է տալիս, որ հաճախ մոնոպոլիաները վատ են անդրադառնում տնտեսության վրա: Հայաստանն ունի պետական մոնոպոլիայի շնորհման փորձ, որը կատաստրոֆիկ ազդեցություն է ունեցել ոլորտի զարգացման վրա: Օրինակ՝ «ԱրմենՏելի» պետական մոնոպոլիայի շնորհումը, որ փաստացի վերացվեց 2005 թվականին, և մինչ այդ ահռելի բացասական ազդեցություն ունենալով տնտեսության և այդ ոլորտի վրա: «ԱրմենՏելը» մատուցում էր ամենավատ ծառայությունը, և բջջային քարտ ունենալու համար մարդիկ օրերով հերթ էին կանգնում ու քարտի համար վճարում մոտ 300 դոլար, սակայն «ՎիվաՍելի» մուտքով ամբողջ իրավիճակը փոխվեց, և այսօր նույնիսկ «ԱրմենՏելն» (Beeline) է բջջային քարտ նվիրում քաղաքացիներին և խնդրում նրանց, որպեսզի այն օգտագործեն», - հիշեցրեց մեր զրուցակիցը:
Ըստ Արմեն Գրիգորյանի՝ պետական մենաշնորհների տրամադրումը բացասական է ազդում տնտեսության զարգացման վրա:
«Այսօր դե ֆակտո շաքարի ներմուծման մոնոպոլիա գոյություն ունի, սակայն դրա օրինականացումը ներմուծողին ավելի մեծ հնարավորություններ կտա, ինչն էլ բացասական է ազդելու ոլորտի և տնտեսության վրա: Ի դեպ, Արծվիկ Մինասյանի օրինակը՝ Շվեյցարիայի հետ կապված, այնպես չի, որ Շվեյցարիան դրանից շահել է: Այո, աղ արտադրող կազմակերպությունն ասում է, որ դա Շվեյցարիայի ժողովրդի օգտին է, սակայն իրականում մրցակցությունն այդ ոլորտում կարող էր ավելի էժան ու որակյալ դարձներ աղի արտադրությունը: Ի դեպ, աղի մոնոպոլիա եղել է նաև Չինաստանում, սակայն 2014 թվականից սկսած Չինաստանի կառավարությունը սկսել է քայլեր ձեռնարկել այդ ոլորտը ազատականացնելու համար: Պետական մոնոպոլիաների տրամադրումն ամենավատ բանն է, որ կարող է անել պետությունը որևիցե ոլորտի գործունեության համար, իսկ այս կառավարությունն, ինչպես հասկանում եմ, իր առջև միայն այդպիսի նպատակ է դրել», - ասաց նա:
Այն հարցին՝ եթե նման բան, այնուամենայնիվ, տեղի ունենա, ինչպե՞ս են զսպվելու նույն կամ նմանատիպ իրավիճակում հայտնված այլ ներկրողների ձգտումները՝ ստանալ օրինական մենաշնորհի իրավունք, ասաց. «Այդ քայլը նաև վտանգավոր է հենց այդ առումով, դրանից հետո Մելիք Մանուկյանը կարող խնդրել, որ շշերի արտադրման բիզնեսում իր կազմակերպությանը մոնոպոլիա տրամադրեն, Ալիկ Պետրոսյանը կարող է խնդրել, որ կոնյակի արտադրության մոնոպոլիա տրամադրեն իր ընկերությանը, որն էլ միայն բացասական ազդեցություն կունենա ոլորտի վրա: Պետք է արգելել որևիցե ոլորտում նման ձևով օրինական մոնոպոլիա տրամադրելու պրակտիկան»:
Ա. Գրիգորյան. «Պետք է արգելել որևիցե ոլորտում նման ձևով օրինական մոնոպոլիա տրամադրելու պրակտիկան»
«Zham.am»-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, մեկնաբանելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հայտարարությունը, որ չի բացառվում՝ շաքարավազի ներկրման ոլորտին օրենքով մենաշնորհ տրվի, ասաց. «Իրականում փորձը ցույց է տալիս, որ հաճախ մոնոպոլիաները վատ են անդրադառնում տնտեսության վրա: Հայաստանն ունի պետական մոնոպոլիայի շնորհման փորձ, որը կատաստրոֆիկ ազդեցություն է ունեցել ոլորտի զարգացման վրա: Օրինակ՝ «ԱրմենՏելի» պետական մոնոպոլիայի շնորհումը, որ փաստացի վերացվեց 2005 թվականին, և մինչ այդ ահռելի բացասական ազդեցություն ունենալով տնտեսության և այդ ոլորտի վրա: «ԱրմենՏելը» մատուցում էր ամենավատ ծառայությունը, և բջջային քարտ ունենալու համար մարդիկ օրերով հերթ էին կանգնում ու քարտի համար վճարում մոտ 300 դոլար, սակայն «ՎիվաՍելի» մուտքով ամբողջ իրավիճակը փոխվեց, և այսօր նույնիսկ «ԱրմենՏելն» (Beeline) է բջջային քարտ նվիրում քաղաքացիներին և խնդրում նրանց, որպեսզի այն օգտագործեն», - հիշեցրեց մեր զրուցակիցը:
Ըստ Արմեն Գրիգորյանի՝ պետական մենաշնորհների տրամադրումը բացասական է ազդում տնտեսության զարգացման վրա:
«Այսօր դե ֆակտո շաքարի ներմուծման մոնոպոլիա գոյություն ունի, սակայն դրա օրինականացումը ներմուծողին ավելի մեծ հնարավորություններ կտա, ինչն էլ բացասական է ազդելու ոլորտի և տնտեսության վրա: Ի դեպ, Արծվիկ Մինասյանի օրինակը՝ Շվեյցարիայի հետ կապված, այնպես չի, որ Շվեյցարիան դրանից շահել է:
Այո, աղ արտադրող կազմակերպությունն ասում է, որ դա Շվեյցարիայի ժողովրդի օգտին է, սակայն իրականում մրցակցությունն այդ ոլորտում կարող էր ավելի էժան ու որակյալ դարձներ աղի արտադրությունը: Ի դեպ, աղի մոնոպոլիա եղել է նաև Չինաստանում, սակայն 2014 թվականից սկսած Չինաստանի կառավարությունը սկսել է քայլեր ձեռնարկել այդ ոլորտը ազատականացնելու համար: Պետական մոնոպոլիաների տրամադրումն ամենավատ բանն է, որ կարող է անել պետությունը որևիցե ոլորտի գործունեության համար, իսկ այս կառավարությունն, ինչպես հասկանում եմ, իր առջև միայն այդպիսի նպատակ է դրել», - ասաց նա:

«Zham.am»