Կարծիք

31.05.2016 11:20


Տուգանքը պետք է ուղղված լինի օրենքի խախտումը կանխելուն, բայց ոչ Հայաստանում

Տուգանքը պետք է ուղղված լինի օրենքի խախտումը կանխելուն, բայց ոչ Հայաստանում

Ցանկացած տուգանք, առհասարակ, պետք է դիտարկվի ոչ թե որպես փող աշխատելու միջոց, այլ որպես գործիք, որի օգտագործումն ուղղված է հետագայում օրենքի խախտումը բացառելուն։ Մենք, սակայն, ապրում ենք Հայաստանում, որտեղ տեսությունները ոչ մի կապ չունեն իրականության հետ, որտեղ ճանապարհային խախտումների համար վճարված գումարները հանդիսանում են իշխանական վերնախավի հարստացման միջոց, իսկ 400 հազարի խախտումներ արած վարորդը ոչ թե զրկվում է վարորդական իրավունքից, այլ կրկին նստում է երթուղայինի ղեկին և դժգոհում, որ իր թոշակն այլևս չեն տալիս, քանի որ ստիպված է թոշակով տուգանքը մարել։

Հ.Գ.։ Ցավալի է և անընդունելի, երբ թոշակառու մարդը, փոխանակ նստի տանը և վայելի իր թոռնիկների հետ անցկացրած ժամանակը, ստիպված է առավոտից երեկո երթուղայինի ղեկին նստել, որպեսզի կարողանա իր ընտանիքն օրվա հացով ապահովել, իսկ ճանապարհային խախտումներից ստացած գումարն ուղղվում է ոչ թե բանակի արդիականացմանը, այլ մի երկու–երեք հոգու գրպանը։

Նինա Մարգարյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը