Լրահոս

07.12.2009 19:18


ՀՀ–ում դեկտեմբերի 7–ի դրությամբ A/H1N1 (խոզի գրիպ) վիրուսով վարակվածների թիվը հասել է 35–ի

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տեղեկությունների՝ դեկտեմբերի 7-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է  A տեսակի H1N1 վարակով ևս 7 դեպք, իսկ հիվանդների ընդհանուր թիվը 35 է: Հանրապետությունում շարունակվում է վարակի հետագա ներբերման և տարածման կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը: Շարունակվում է ուղևորների առողջության նկատմամբ մոնիթորինգի իրականացումը

Հիշեցնենք նաև, որ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը տեղեկացրել էր, որ գրիպի համաճարակը կանխելու համար ՀՀ առողջապահության նախարարության ու կրթության և գիտության նախարարության միջև հանրակրթական հաստատություններում դասերն ընդհատելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվում, որը պետք է կայանար այսօր։

ՀՀ առողջապահության նախարարի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը «7օր»-ի հետ զրույցում նշել է, որ որոշման մասին դեռևս նորություն չկա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը