Լրահոս

30.05.2016 17:29


ՌՀՄ-ն առձեռն գումար է հանձնել ապրիլյան պատերազմում զոհված 15 զինծառայողների ընտանիքներին (տեսանյութ)

ՌՀՄ-ն առձեռն գումար է հանձնել ապրիլյան պատերազմում զոհված 15 զինծառայողների ընտանիքներին (տեսանյութ)

Ապրիլյան պատերազմում զոհվածների ընտանիքների համար «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության Տվերի մարզի տարածքային կազմակերպության ուժերով հավաքվել է որոշակի գումար, որն այսօր ՌՀՄ Հայաստանյան մասնաճյուղի գրասենյակում հանձնվել է զոհված 15 զինծառայողների ընտանիքներին՝ յուրաքանչյուրին 65.000-ական ռուբլի:

Գումարը հանձնվել է Երևանի, Գյումրու և Արմավիրի մարզերի զոհված զինվորների ընտանիքների ներկայացուցիչներին, իսկ հեռավոր մարզերում բնակվողներին կհանձնվի բանկային փոխանցումների միջոցով: Այս մասին տեղեկանում ենք «Vesti.am»-ից։

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը, իր ցավակցությունը հայտնելով զոհերի ընտանիքներին՝ ասել է.

-Ոչ այս գումարով, ոչ էլ սրա տասնապատիկով ու հարյուրապատիկով մենք չենք կարող ձեր վիշտը փարատել, որովհետև այն շատ ծանր է, բայց, այնուամենայնիվ, ուժերի հնարավորության սահմանում մենք փորձում ենք օժանդակել: Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի անունից վշտակցում եմ ձեզ,- ասել է Վլադիմիր Աղայանը:

Մանրամասները՝ «Vesti.am»-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը