Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու մայիսի 31-ին կայանալիք Ադրբեջան-ՆԱՏՕ նիստին։
Այս մասին հայտնում է APA–ն։ Նշվում է, որ արտգործնախարարը ելույթ կունենա Հյուսիսատլանտյան խորհրդում, կունենա մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Ավելի վաղ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կհանդիպեն հունիսի 2-ին Փարիզում, իսկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ՝ մայիսի 31-ին, Բրյուսելում։
Մամեդյարովը Բրյուսելում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

7or.am