Լրահոս

07.12.2009 17:18


«Գլենդել Հիլզ»-ի պատասխանը

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն, աղետի գոտում իրականացնելով բնակարանաշինության պետական ծրագիր, Գյումրիում, Սպիտակում, Շիրակի և Լոռու մարզերի 35 գյուղական համայնքներում իրականացնում է լայնամասշտաբ բնակարանաշինություն:

Այս տարի կառուցվեց 1056 բնակարան Գյումրիում, 520 բնակելի տուն Սպիտակում և գյուղական համայնքներում: Հաշվի առնելով լրագրողների մեծ հետաքրքրությունը, հարցումները և դիմումները, դեկտեմբերի 5-ին լրագողների այց ենք կազմակեպել Գյումրիի մեծ շինհրապարակ, որտեղ արդեն 22 շենք է կառուցված, կատարվում են տարածքի բարեկարգման և կառուցապատման աշխատանքները: Շենքերն առնվազն 9 բալ սեյսմակայունության են: 22 շենքերի 1056 բնակարանների մի մասի ներքին հարդարման աշխատանքներն ավարտված են, մի մասինը' վերջին փուլում են: Տանիքները և ծածկերը տեղադրված են, դրանցից երեքինը տեղադրման ընթացքում են: Անցկացված են տարածքի կոմունիկացիաները:  Ինչպես նախատեսված է բնակարանաշինության պետական ծրագրով, այս տարվա ավարտին «Գլենդել Հիլզը» ՀՀ կառավարությանը կհանձնի արդեն պատրաստի բնակարաններն ու տները:

«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն իր աշխատանքի այս արդյունքներն է հակադրում ի պատասխան իրենց գործունեությունը արդարացնելու կամ ինքնահաստատման փորձ անող («Ասպարեզ», «Ժառանգություն») կազմակերպությունների ու կուսակցությունների'  ծրագրի իբր չկատարման մասին անպտուղ հայտարարությունների:

 Հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը