Լրահոս

07.12.2009 17:04

Էդգար Հելհելյանին չեն ծեծել

Էդգար Հելհելյանին չեն ծեծել

Այսօր «[email protected]» հասցեից լրատվամիջոցներին նամակ էր ուղղարկվել, որտեղ նշված էր, որ «Միտք» վերլուծական կենտրոնի  փորձագետ, «Ազգային նոր պահպանողական շարժման» փոխնախագահ Էդգար Հելհելյանին ծեծի են ենթարկել, և երեկ նա վնասվածքներով դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ «7օր»-ն «Էրեբունի» ԲԿ-ից ճշտել է, որ, իրոք, երեկ Էդգար Հելհելյանը դիմել է բժշկական կենտրոն, բայց թե ի՞նչ վնասվածքներ է ստացել, այդպես էլ չի հաջողվել ճշտել։

«7օր»-ը փորձել է կապ հաստատել նաև «Ազգային նոր պահպանողական շարժման» նախագահ Էդուարդ Ափրամյանի (նախկինում՝ Աբրահամյան) հետ։ Նա նշել է, որ այդ նամակն իրենք չեն ուղարկել, և սա ընդամենը սադրանք է։

-Էդգարին ոչ ոք մատով չի դիպել։ Ուղղակի ինքը մի քիչ հարցեր է ունեցել առողջականի հետ կապված և դիմել է բժշկական կենտրոն։ Ես չեմ հասկանում՝ այս ի՞նչ պատմություն է. սա սադրանք է և իրականությանը չի համապատասխանում։ Ես խնդրում եմ՝ եթե մյուս անգամ նման ինչ-որ հայտարարություն կլինի մեր կառույցի անունից, ուշադիր եղեք e-mail-ին, և հաշվի առեք, որ մենք բլանկով ենք հայտարարություններ ուղարկում,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։