Ուորլիքը հստակեցնում է ԱԳ նախարարների հետ միջնորդների հանդիպումների օրերը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կհանդիպեն հունիսի 2-ին Փարիզում, իսկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ՝ մայիսի 31-ին Բրյուսելում։ Այս մասին, «Ազատության» փխանցմամբ, ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Մամեդյարովը երեկ ասել է, որ Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը բարենպաստ հնարավորություններ է ստեղծել համապարփակ և կոնկրետ արդյունքներ հետապնդող բանակցությունների համար՝ հիմնված փուլային կարգավորման տարբերակի վրա։
Բաքվում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Քերոլ Քրոֆթսի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարն ասել է, թե ստատուս քվոյի փոփոխության և հակամարտության կարգավորման առաջընթացի համար հայկական զորքերը պետք է դուրս բերվեն «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»։

Մանրամասն՝ «Ազատությունում»