Աշխարհ

27.05.2016 13:45


Օբաման ժամանել է Հիրոսիմա

Օբաման ժամանել է Հիրոսիմա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ժամանել է 1945–ին ամերիկացիների կողմից ատոմային ռմբակոծության ենթարկված Հիրոսիմա։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հիրոսիմայում ԱՄՆ–ի կողմից ատոմային ռումբ նետելուց հետո 4 կենդանի մնացածները մայիսի 27–ին կհանդիպեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։

Այդպիսով Օբաման դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որն այցելեց Հիրոսիմա։

Օբաման Հիրոսիմայի խաղաղության հուշահամալիր-թանգարանից քայլել է դեպի Խաղաղության զբոսայգի՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի ուղեկցությամբ, կանգնել անմար կրակի առաջ, այնուհետև ծաղկեպսակներ դրել ատոմային ռմբակոծության հետևանքով զոհվածների հիշատակին կանգնեցված հուշակոթողի մոտ։

Օբամայի խոսքով՝ իր այցը «հավաստում է, որ անգամ ամենացավալի բաժանումները կարող են կամրջվել»:

Հիշեցնենք՝ 1945թ. օգոստոսին ԱՄՆ–ն ատոմային ռմբակոծության ենթարկեց Հիրոսիմա և Նագասակի քաղաքները, որից հետո Ճապոնիան կապիտուլացվեց։ Ատոմային գրոհներին զոհ դարձավ առնվազն 210 հազ մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը