Լրահոս

07.12.2009 16:14


Խ. Հարությունյանը մի րոպե անգամ չի կասկածում

Խ. Հարությունյանը մի րոպե անգամ չի կասկածում

«Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը բնական է համարում, որ Թուրքիայի ղեկավարությունը հայ-թուրքական հարաբերություններում փորձում է իր համար առավելագույնը կորզել։ Հենց այս համատեքստում է ՀՔԴՄ նախագահը դիտարկում նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը։

Իսկ թե հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ այսօր ի՞նչ որոշում կկայացնի Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, Խ. Հարությունյանը դժվարացել է կանխատեսել, բայց այն, որ մինչև 2010թ. ապրիլի 23-ը թուրքական կողմն արձանագրությունները կվավերացնի, ՀՔԴՄ նախագահը կասկած չունի։

-Այդ վավերացումը նա կփորձի առավելագույնս օգտագործել սեփական արտաքին, ներքին քաղաքական, տնտեսական խնդիրներում հավելյալ հնարավորություններ կորզելու նպատակով։ Բայց որ վավերացնելու է, ես մի րոպե անգամ չեմ կասկածում,- համոզմունք է հայտնել Խ. Հարությունյանը,- ընդ որում, ես համարյա համոզված եմ, որ կվավերացնի առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված որևէ հղումի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը