Կարծիք

27.05.2016 11:40


100 ջահելի ենք թաղել, իսկ դպրոցներում չեն բացատրել, որ կարելի է չտրվել «կենդանական» կռինչներ արձակելու գայթակղությանը...

100 ջահելի ենք թաղել, իսկ դպրոցներում չեն բացատրել, որ կարելի է չտրվել «կենդանական» կռինչներ արձակելու գայթակղությանը...

Երեկ կեսգիշերին հզո՜ր դեցիբելներով վայրի ճիչ-աղաղակը խլացրեց մեր շրջակայքը: Նոր հայտնաբերված ցեղախմբերին բնորոշ ուժգին գոռգոռոցներն ու ազդանշանային չդադարող լաչառությունը շարունակվեց մինչեւ առավոտ...
Տա՛-սի՛ ա՛, տա՛-սի՛ բը՛... Ողջ գիշեր մենք էլ եթե մի պահ աչքներս կպցնում էինք, քնի մեջ զառանցում էինք՝ տա՛-սի՛ ա՛...տա՛-սի՛ բը՛...

Չեմ տեսել, չգիտեմ՝ էլ որտե՞ղ է նման՝ թոկից փախածների «ծիսակարգ» իրականացվում:

Մոտ երկու ամիս առաջ ենք 100 ջահելի թաղել, եւ, փաստորեն, դպրոցներում չեն բացատրել, որ կարելի է մի քիչ զսպվածություն դրսեւորել, չտրվել «կենդանական» կռինչներ արձակելու «ազիզ օրվա» համար նախատեսված շըրխկոցով քեֆերի գայթակղությանը...

Հանրակրթություն ասվածը արժեհամակարգ է, որը, պարզվում է, չկա՛, գոյություն չունի...

Կիմա Եղիազարյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը