Լրահոս

27.05.2016 09:12


ՀՀ 1400 դպրոցում այսօր կհնչի Վերջին զանգը

ՀՀ 1400 դպրոցում այսօր կհնչի Վերջին զանգը

Հանրապետության 1400 դպրոցում այսօր կհնչի Վերջին զանգը։

Այս տարի 12-րդ դասարանը կավարտի 25.000 աշակերտ։

Տոնական օրվա առավոտից ոստիկանության ստորաբաժանումները ուժեղացված ծառայություն են իրականացնելու հանդիսությունների ու զանգվածային միջոցառումների վայրերում:

Ոստիկանությունը կրկին հիշեցնում ու կոչ է անում հատկապես շրջանավարտներին ձեռնպահ մնալ մեքենա վարելու գայթակղությունից, հասարակական վայրերում լինել զուսպ ու հարգալից միմյանց և համաքաղաքացիների հանդեպ, տոնական հրավառություն կազմակերպել միայն օրենքով սահմանված ժամերին և պահպանելով անվտանգության կանոնները, անվերապահորեն կատարել ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջները:

Իրավապահները ծնողներին հորդորում են տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Անհրաժեշտության դեպքում անձամբ վարել մեքենան, ուսուցիչների հետ ընկերակցել երեխաներին զանգվածային միջոցառումների ժամանակ, ինչը կբացառի պատանեկան արկածախնդրության անցանկալի հետևանքները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը