Աշխարհ

27.05.2016 10:10


Գանացի մոլլան միասեռական կապերը երկրաշարժերի պատճառ է անվանել

Գանացի մոլլան միասեռական կապերը երկրաշարժերի պատճառ է անվանել

Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Գանայի մոլլա Աբասս Մահմուդը, ով խրախուսել է համասեռամոլների վրա հարձակումները` պնդելով, որ միասեռական կապերը բնական աղետների պատճառ են հանդիսանում: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը:

«Ալլահին զայրացնում է, երբ տղամարդիկ միմյանց հետ սեռական հարաբերությունների մեջ են մտնում: Նմանատիպ կապերը երկրաշարժերի պատճառ են դառնում», - հայտարարել է մոլլան:

Նա նաև պատմել է, որ այդ պատճառով Ալլահը ոչնչացրել է հին Սոդոմն ու Գոմորան:

Հատկանշական է, որ իր հայտարարությունը Մահմուդն արել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել մոտակա Կումասի և Աքրա քաղաքներում համասեռամոլների նկատմամբ թշնամական վերաբերմունքի մակարդակի աճի մասին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը