Աշխարհ

26.05.2016 14:30


Սավչենկոն հայտարարել է, որ ոչ բոլոր պատգամավորներն իր հետ կարող են մնալ Ռադայում

Սավչենկոն հայտարարել է, որ ոչ բոլոր պատգամավորներն իր հետ կարող են մնալ Ռադայում

Նադեժդա Սավչենկոն «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ ոչ բոլոր պատգամավորներն իր հետ կարող են մնալ Գերագույն ռադայում։

«Life»–ի փոխանցմամբ՝ Տիմոշենկոն շնորհավորել է Սավչենկոյին վերադարձի կապակցությամբ և նշել, որ Ռադայում նրա ժամանմամբ իրավիճակը լրջորեն պետք է փոխվի։

«Ռադան այլ կդառնա։ Որովհետև քո ներկայությամբ նրանք չեն կարող խորամանկել»,–ասել է Տիմոշենկոն։

«Իմ ներկայությամբ նրանք պարզապես չեն կարող այնտեղ լինել։ Կլինեն նրանք, ովքեր կկարողանան»,–պատասխանել է Սավչենկոն։

Հիշեցնենք՝ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ռուս լրագրողների սպանության գործով 22 տարվա կալանքի դատապարտված Սավչենկոն ազատվել է և մեկնել Կիև։ Նույն օրը Մոսկվա է տեղափոխվել Ուկրաինայում դատապարտված երկու ռուսաստանցի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը