Այն, ինչ ասաց Սերժ Սարգսյանը Արցախում կորցված «ամայի» տարածքների մասին հայտնի հայտարարությամբ, կարելի է գնահատել միմիայն «քֆուր» բառով, իսկ որպեսզի հասկանալի լինի, թե ինչու հենց այդ բառն է պետք օգտագործել նման իրավիճակում, մի փոքր շեղվենք և փորձենք հասկանալ այդ բառի իմաստը: «Քֆուր» բառը առաջացել է արաբական քուֆր ( كفر — անհավատություն, թագցնել) բայից, որը իսլամում համարվում է ամենածանրագույն մեղքը: Քուֆրի, այսինքն՝ անհավատության մեջ բացահայտված մարդուն անվանում են Քաֆիր, թուրքերենով` Գյաուր, այսինքն՝ անհավատ: Իսլամում կա Մեծ Քուֆր (Քուֆր Աքբար) և Փոքր Քուֆր (Քուֆր Ասղար): Մեծ Քուֆրի մեջ մեղադրվող անձի նախկինում արված ցանկացած լավ գործ զրոյացվում է, և մեղադրվող անձը որևէ ներում և բեկում չունի: Ինչու եմ ես իսլամին հասկացությանը վերլուծում, որովհետև մենք լայնորեն օգտագործում են «քֆուր» բառը, ինչը ցույց է տալիս, որ իսլամի ազդեցությունը հասկացությունների առումով դեռ խոր նստած է մեր գիտակցության մեջ: Ցանկացած հասարակություն հիմնված է որևէ արժեքների վրա. եթե այդ արժեքները հրապարակային կերպով որևէ մեկը մերժում է կամ վիրավորում, այդ հասարակությունը սկսում է դեգրադացվել, կամ էլ նման անձինք պատժվում են: Այդ պատիժը հասարակության համար ինքնապաշտպանվելու միակ տարբերակն է, որպեսզի չսկսի արժեքային անկում ապրել: Իսլամական երկրներում այդ «սրբությունները» կամ արժեքները հստակ սահմանված են շարիաթի ներկայիս հինգ դպրոցներում կամ ուղղություններում` մասխաբներում: Սակայն նման արժեքներ կան նաև աշխարհիկ երկրներում: Օրինակ՝ քեմալական Թուրքիայում դա հայտնի քրեական օրենսգրքով սահմանված 301 հոդվածն է, որտեղ ծանր պատիժներ են սահմանված թրքությանը (2005 թվականից թուրքական ազգին) վիրավորելու համար: Նմանատիկ հոդվածներ կան այլ երկրների սահմանադրություններում: Այդ արժեքներն են հիմնը, դրոշը, տարածքը և այլն: Նմանատիպ հոդվածներ կային դեռևս Հին Հռոմում, որոնք կոչվում էին սրբությունների պղծում կամ վիրավորանք, և դրանց համար ծանր պատիժներ էին սահմանված:
Հիմա վերադառնանք Սերժ Սարգայնին: Հնգօրյա թե չորսօրյա պատերազմի ժամանակ Արցախի հանրապետությունը կորցրեց 800 հեկտար տարածք: Սերժ Սարգսյանը միջազգային բանակցություններում հանդես գալով Արցախի անունից՝ պարտավոր է հարգել Արցախի սրբությունները` հիմն, դրոշ, տարածք և այլն: Հակառակ դեպքում նա իրավունք չունի Արցախի անունից հանդես գալ: Նրա հայտնի խոսքերը, որ այդ տարածքի կորուստը նշանակություն չունի, հանդիսանում է Քֆուր: Գլխավոր հրամանատարը կասկածի տակ է դնում խրամատում նստած զինվորի՝ տարածք պահելու պարտականության անհրաժեշտությունը: Նման Քֆուրով Արցախը չի կարող լիարժեք գոյատևել, որովհետև հիմնարար արժեքներից մեկը կասկածի տակ է դրվել:
Սերժ Սարգսյանի Մեծ Քուֆրը
Այն, ինչ ասաց Սերժ Սարգսյանը Արցախում կորցված «ամայի» տարածքների մասին հայտնի հայտարարությամբ, կարելի է գնահատել միմիայն «քֆուր» բառով, իսկ որպեսզի հասկանալի լինի, թե ինչու հենց այդ բառն է պետք օգտագործել նման իրավիճակում, մի փոքր շեղվենք և փորձենք հասկանալ այդ բառի իմաստը:
«Քֆուր» բառը առաջացել է արաբական քուֆր ( كفر — անհավատություն, թագցնել) բայից, որը իսլամում համարվում է ամենածանրագույն մեղքը: Քուֆրի, այսինքն՝ անհավատության մեջ բացահայտված մարդուն անվանում են Քաֆիր, թուրքերենով` Գյաուր, այսինքն՝ անհավատ:
Իսլամում կա Մեծ Քուֆր (Քուֆր Աքբար) և Փոքր Քուֆր (Քուֆր Ասղար): Մեծ Քուֆրի մեջ մեղադրվող անձի նախկինում արված ցանկացած լավ գործ զրոյացվում է, և մեղադրվող անձը որևէ ներում և բեկում չունի:
Ինչու եմ ես իսլամին հասկացությանը վերլուծում, որովհետև մենք լայնորեն օգտագործում են «քֆուր» բառը, ինչը ցույց է տալիս, որ իսլամի ազդեցությունը հասկացությունների առումով դեռ խոր նստած է մեր գիտակցության մեջ:
Ցանկացած հասարակություն հիմնված է որևէ արժեքների վրա. եթե այդ արժեքները հրապարակային կերպով որևէ մեկը մերժում է կամ վիրավորում, այդ հասարակությունը սկսում է դեգրադացվել, կամ էլ նման անձինք պատժվում են: Այդ պատիժը հասարակության համար ինքնապաշտպանվելու միակ տարբերակն է, որպեսզի չսկսի արժեքային անկում ապրել:
Իսլամական երկրներում այդ «սրբությունները» կամ արժեքները հստակ սահմանված են շարիաթի ներկայիս հինգ դպրոցներում կամ ուղղություններում` մասխաբներում: Սակայն նման արժեքներ կան նաև աշխարհիկ երկրներում: Օրինակ՝ քեմալական Թուրքիայում դա հայտնի քրեական օրենսգրքով սահմանված 301 հոդվածն է, որտեղ ծանր պատիժներ են սահմանված թրքությանը (2005 թվականից թուրքական ազգին) վիրավորելու համար:
Նմանատիկ հոդվածներ կան այլ երկրների սահմանադրություններում: Այդ արժեքներն են հիմնը, դրոշը, տարածքը և այլն: Նմանատիպ հոդվածներ կային դեռևս Հին Հռոմում, որոնք կոչվում էին սրբությունների պղծում կամ վիրավորանք, և դրանց համար ծանր պատիժներ էին սահմանված:
Հիմա վերադառնանք Սերժ Սարգայնին: Հնգօրյա թե չորսօրյա պատերազմի ժամանակ Արցախի հանրապետությունը կորցրեց 800 հեկտար տարածք: Սերժ Սարգսյանը միջազգային բանակցություններում հանդես գալով Արցախի անունից՝ պարտավոր է հարգել Արցախի սրբությունները` հիմն, դրոշ, տարածք և այլն: Հակառակ դեպքում նա իրավունք չունի Արցախի անունից հանդես գալ: Նրա հայտնի խոսքերը, որ այդ տարածքի կորուստը նշանակություն չունի, հանդիսանում է Քֆուր: Գլխավոր հրամանատարը կասկածի տակ է դնում խրամատում նստած զինվորի՝ տարածք պահելու պարտականության անհրաժեշտությունը: Նման Քֆուրով Արցախը չի կարող լիարժեք գոյատևել, որովհետև հիմնարար արժեքներից մեկը կասկածի տակ է դրվել:
Ստեփան Դանիելյանի ՖԲ էջից