1. Ազգի ու երկու հայկական պետությունների անվտանգության ու բարեկեցության համար պետք է արվի ամեն ինչ՝ առանց շնորհակալության ակնկալիքի: Պետական այրերը Հայրենիքին ծառայելու համար չպետք է շնորհակալության սպասեն: 2. Ընդունելի է այն քաղաքական ուժը, որը գիտակցում է ազգային ու պետական շահերի գերակայությունը: Քաղաքական ուժ լինելը՝ կուսակցություն ունենալը, նպատակ չէ, այլ միջոց: 3. Խախտվել է հակամարտող կողմերի ռազմական բալանսը՝ ի վնաս Հայաստանի, հետևապես Ռուսաստանին Ադրբեջանին զենք վաճառելու մեջ կարող է մեղադրել միայն պարտվողը, ինչպես դա արեց Ադրբեջանը 90-ականներին պարտությունից հետո: 4. Ցանկացած փոխզիջում մեր կողմից կհանգեցնի մեր պարտությանը, քանզի Ալիևը ամբողջն է ուզում: 5. «Դաբրոները» միջազգային լուրջ հարաբերություններում հիմնականում չեն աշխատում, - ասաց Բաբայանը, հետևապես «դաբրոների» մեծ սիրահար Բաղրամյան 26-ում թող օղ անեն ականջներին: 6. Հզորների շահերը պետք է համապատասխանեցնել սեփական շահերին, ոչ թե «աբիժնիկություն» անել ու Ռուսաստանի ներկայացուցչին «Եվրատեսիլում» 2 միավոր տալ: 7. Բաբայանն առաջիկա իր անելիքները տեսնում է Արցախում, հետևապես «մեծ բարևներ» ուսյալ-կրթյալ հանձնող միաբաններին, թաթար-մոնղոլներին ու Ալիևին:
Մի քանի հետևություն Սամվել Բաբայանի հարցազրույցից
1. Ազգի ու երկու հայկական պետությունների անվտանգության ու բարեկեցության համար պետք է արվի ամեն ինչ՝ առանց շնորհակալության ակնկալիքի: Պետական այրերը Հայրենիքին ծառայելու համար չպետք է շնորհակալության սպասեն:
2. Ընդունելի է այն քաղաքական ուժը, որը գիտակցում է ազգային ու պետական շահերի գերակայությունը: Քաղաքական ուժ լինելը՝ կուսակցություն ունենալը, նպատակ չէ, այլ միջոց:
3. Խախտվել է հակամարտող կողմերի ռազմական բալանսը՝ ի վնաս Հայաստանի, հետևապես Ռուսաստանին Ադրբեջանին զենք վաճառելու մեջ կարող է մեղադրել միայն պարտվողը, ինչպես դա արեց Ադրբեջանը 90-ականներին պարտությունից հետո:
4. Ցանկացած փոխզիջում մեր կողմից կհանգեցնի մեր պարտությանը, քանզի Ալիևը ամբողջն է ուզում:
5. «Դաբրոները» միջազգային լուրջ հարաբերություններում հիմնականում չեն աշխատում, - ասաց Բաբայանը, հետևապես «դաբրոների» մեծ սիրահար Բաղրամյան 26-ում թող օղ անեն ականջներին:
6. Հզորների շահերը պետք է համապատասխանեցնել սեփական շահերին, ոչ թե «աբիժնիկություն» անել ու Ռուսաստանի ներկայացուցչին «Եվրատեսիլում» 2 միավոր տալ:
7. Բաբայանն առաջիկա իր անելիքները տեսնում է Արցախում, հետևապես «մեծ բարևներ» ուսյալ-կրթյալ հանձնող միաբաններին, թաթար-մոնղոլներին ու Ալիևին:
Աննա Մովսիսյանի ՖԲ էջից