Կարծիք

26.05.2016 12:20


Բաբայանը բացահայտեց ՌԴ-ի` Ադրբեջանին ու Հայաստանին զենք վաճառելու «գաղտնիքը»

Բաբայանը բացահայտեց ՌԴ-ի` Ադրբեջանին ու Հայաստանին զենք վաճառելու «գաղտնիքը»

Հայաստան վերադառնալուց հետո ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանն իր առաջին հարցազրույցը տվեց: «7or.am»-ին տված հարցազրույցում Բաբայանն, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ու Հայաստանին զենք վաճառելու «գաղտնիքին»: Բաբայանը նշեց, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, ուներ հնարավորություն շատ ավելի մատչելի գներով ձեռք բերել զենք Ռուսաստանից, նշեց նաև, որ պատերազմի տարիներին ՌԴ-ն զենք էր վաճառում թե՛ մեզ, թե՛ մեր թշնամուն, սակայն մենք հաղթեցինք: Հետաքրքիր էր նաև Բաբայանի այն դիտարկումը, որ եթե 90-ականների պատերազմից հետո Ադրբեջանն էր բողոքում, որ ռուսները զենք էին վաճառում մեզ, հիմա մենք ենք հայտնվել նույն վիճակում:

Սամվել Բաբայանը նաև նշեց, որ շուտով այլ ֆորմատով ավելի մանրամասն կանդրադառնա ապրիլյան պատերազմին, նրա հետևանքներին ու մեր անելիքներին: Այնուամենայնիվ, արդեն հիմա կարելի է ասել, որ նա հաստատեց այն, ինչն օդի մեջ կախված է. մենք ունեինք հնարավորություն ավելի մատչելի գներով ձեռք բերել զենք, սակայն իշխանությունների նպատակն այլ էր։

Արմեն Միքայելյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը