Աշխարհ

26.05.2016 10:43


Միջերկրականում հավաստանշվել է «EgyptAir»–ի ինքնաթիռի վթարային ռադիոփարոսի ազդանաշանը

Միջերկրականում հավաստանշվել է «EgyptAir»–ի ինքնաթիռի վթարային ռադիոփարոսի ազդանաշանը

«EgyptAir»–ի օդանավի կործանումը հետաքննող հանձնաժողովի ղեկավար Այման ալ Մուքադդամը հաղորդել է, որ եգիպտացի փորձագետները Միջերկրական ծովում հավաստանշել են A320–ի վթարային ռադիոփարոսի ազդանշանը։

Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

Ազդանշանների հիման վրա պարզվել է դրա գտնվելու շրջանը՝ 5 կմ շառավղով:

Մասնագետի խոսքով՝ ինքնաթիռում նման 3 սարք է եղել, բոլորն էլ՝ պոչային մասում, և դրա հայտնաբերումը թույլ կտա գտնել ինքնաթիռի նոր բեկորներ:

Հիշեցնենք՝ մայիսի 19–ին Միջերկրական ծովի հատվածում անհետացած А320 օդանավում 66 մարդ կար։

Ավելի վաղ էլ հաղորդվել էր, А320–ից կործանումից մի քանի րոպե առաջ ազդանշան է ուղարկվել օդաչուի խցիկում ջերմաստիճանի բարձրացման մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը