Աշխարհ

26.05.2016 11:00


Պուտինը ԵՄ–ի կողմից երկխոսելու պատրաստակամություն չի տեսնում

Պուտինը ԵՄ–ի կողմից երկխոսելու պատրաստակամություն չի տեսնում

Ռուսաստանը պատրաստ է լայն հարցերի շուրջ երկխոսել ԵՄ–ի հետ, սակայն համապատասխան պատրաստակամություն Եվրոպայի կողմից չի տեսնում։ Այս մասին «Քաթիմերինի» հունական թերթում հրապարակված իր հոդվածում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանը ելնում է ԵՄ–ի հետ լայն հարցերի շուրջ հավասար և իրական գործընկերության կառուցման անհրաժեշտությունից՝ սկսած մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզացումից մինչև էներգետիկ միության ձևավորումը։ Մենք, սակայն, մինչ այժմ չենք նկատել, որ մեր եվրոպացի գործընկերները նույնպես պատրաստ են գնալ այդ երկկողմանի ձեռնտու և հեռանկարային ուղով», – գրել է Պուտինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը