Ե. Բոզոյան. «Եթե առանց կոնկրետ նախագծի համակարգը ստեղծվի, ապա ստատուս քվոն կհավերժացվի»
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է երկու ամերիկացի դիվանագետների ճեպազրույցի սղագրությունը, որի ընթացքում Պետքարտուղարության ավագ պաշտոնյաները, որոնց անունները չեն նշվում, պատասխանել են լրագրողների հարցերին և իրենց դիտարկումները հնչեցրել մայիսի 16-ին Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքների վերաբերյալ: Ճեպազրույցում անդրադարձ է կատարվել նաև դիտորդների խնդրին, մասնավորապես, Պետքարտուղարության պաշտոնյան նշել է, որ ներկայիս 6 դիտորդները կարևոր խնդիր չեն լուծում, և անհրաժեշտ է ավելացնել նրանց թիվը, ինչպես նաև ներդնել շփման գծում հրադադարի խախտումներն ու միջադեպերը հետաքննող մեխանիզմներ։ Ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ այս միջոցառումներին դեմ է Ադրբեջանը, և Վիեննայի բանակցությունների նպատակն է եղել նաև Ադրբեջանի մոտեցումը փոխելը։
«Aravot.am»-ը այս մասին զրուցեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:
«Նման ցանկացած հայտարարություն չարժի, որ մենք միանգամից մեկնաբանենք, որովհետեւ սովորաբար մենք պետք է տարանջատենք կարեւոր հայտարարությունները երկրորդականից: Բոլորս հասկանում ենք, որ այդ մոնիթորինգային համակարգը, վերահսկողական մեխանիզմների ստեղծումը Ադրբեջանը, ըստ էության, ընդունեց ի գիտություն, այսինքն՝ Ադրբեջանը համաձայնեց, որ այդ ամենը պետք է ստեղծվի, սակայն ինքն անընդհատ կընդունի պայմանով, որ հունիսին վերականգնվեն լուրջ բանակցային գործընթացներն, արդեն կառաջարկվի կոնկրետ նախագիծ: Դա պայմանավորվում է նրանով, որ եթե առանց կոնկրետ նախագծի այդ համակարգը ստեղծվի, ապա դա փաստացի կնշանակի, որ կհավերժացվի ստատուս քվոն: Այսինքն՝ այստեղ մեծ ակնկալիք ունենալ, որ Ադրբեջանը կարող է համաձայնել, որ համակարգը կարող է ռեալ աշխատել, ես դրան չեմ հավատում»,- ասաց քաղաքագետը:
Երվանդ Բոզոյանը նկատեց, որ միջնորդները ցանկանում են անկողմնակալությունը պահպանել, քանի որ կողմերից որեւէ մեկին ընդառաջ դրական քայլ կատարելու դեպքում մյուս կողմը կսկսի բողոքել կողմնակալ վերաբերմունքից, եւ այդպիսով միջնորդի առաքելությունը կվնասվի: Ըստ նրա՝ դա միջնորդների տեսակետից ճիշտ դիրքորոշում է կողմերի, այս դեպքում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ.
«Այդ պատճառով բոլոր կողմերը՝ ե՛ւ ֆրանսիական, ե՛ւ ռուսական, ե՛ւ ամերիկյան, միշտ փորձում են այնպիսի հայտարարությամբ հանդես գալ, որ այնպիսի տպավորություն չառաջանա, որ իրենք կա՛մ Հայաստանին, կա՛մ Ադրբեջանին ավելի շատ դրական հաղորդագրություններ են ուղարկում»:

«aravot.am»