Աշխարհ

25.05.2016 18:10


Հունգարիան հրաժարվել է ավտոմատ կերպով երկարաձգել հակառուսական պատժամիջոցները

Հունգարիան հրաժարվել է ավտոմատ կերպով երկարաձգել հակառուսական պատժամիջոցները

Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Փեթեր Սիյարթոն հայտարարել է, որ իր երկիրն ավտոմատ կերպով չի երկարաձգի հակառուսական պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է «Լենտան»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարն այդ մասին նշել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Բուդապեշտում կայացած բանակցությունների արդյունքներն ամփոփող ասուլիսում։

Հունգարական արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ իր երկիրը հետաքրքրված է մինսկյան պայմանավորվածությունների արագ կատարմամբ, որին կհետևի պատժամիջոցների չեղարկումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը