Տնտեսական

25.05.2016 16:41


ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է ՀՀ–ին նավթ և ադամանդ մատակարարելու մասին համաձայնագրի փոփոխությունները

ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է ՀՀ–ին նավթ և ադամանդ մատակարարելու մասին համաձայնագրի փոփոխությունները

ՌԴ Դաշնային խորհուրդն այսօր՝ մայիսի 25–ին, վավերացրել է Հայաստանի հետ համաձայնագրի արձանագրությունը, որն ամրագրում է Ռուսաստանից առանց մաքսատուրքերի մատակարարվող նավթամթերքի վերջնական շարքը։ Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն:

Ցանկում հայկական կողմի խնդրանքով ներառվել է նաև պարաֆինը:

Արձանագրությունը փաստաթղթի կարգավորման ոլորտից բացառել է չմշակված բնական ադամանդները, քանի որ Հայաստանը 2014 թվականի մայիսին միացել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը