Ալիևյան քարոզչամեքենայի առաջամարտիկ, հայ քիրվայականների ջերմեռանդ պաշտպան և տնաբույծ «արևմտամետների» սիրելի «Haqqin.az»-ը ծավալուն հրապարակմամբ անդրադարձել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձին (ադրբեջանական մյուս կայքերն ու սոցցանցերի օգտատերերը տարածում են, որ հատուկ ծառայություններին առաջադրանք է տված Հայաստանում վերացնել Բաբայանին. պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան են դրանք լկտիացել, որ նման բաներ են գրում, թեև զարմանալու չէ, քանզի Բ26-ին կից «քաղաքացիական ակԾիվիստը» փախավ Բաքու և աչքի ընկավ դավաճանական վարքագծով):
Մեր թշնամի պետության քարոզչամեքենան ԼՂՀ ՊԲ նախկին ղեկավարին ներկայացնում է որպես ահաբեկիչ և գլխակեր, հիշեցնում, որ հենց նրա գլխավորությամբ է ադրբեջանական բանակը կոտորվել, և արձանագրվել են տարածքային կորուստներ:
Բաբայանի հետ կապված ադրբեջանական մամուլն օգտագործում է կեղտոտ պիտակավորումներ և փորձում սևացնել նրա կերպարը:
Ուշագրավն այն չէ, որ Ադրբեջանում չեն ողջունում Սամվել Բաբայանի վերադարձը հայրենիք և փորձում են ցեխ շպրտել նրա կենսագրության վրա: Ուրիշ բան չէր էլ սպասվում: Դեռ Հեյդար Ալիևն էր իր հուշերի գրքում հատուկ նշել, որ ադրբեջանական ժողովուրդը պետք է իմանա, որ իր հիմնական թշնամին անձամբ Սամվել Բաբայանն է: Հեյդար Ալիևը ափսոսանք էր հայտնում, որ Ղարաբաղում անջատողական շարժման ռազմական թևի ներկայացուցիչ Բաբայանին Բաքվի բերդից բաց թողեցին՝ սխալմամբ կարծելով, որ նա վտանգավոր չէ:
Կրկնեմ՝ այստեղ ուշագրավ բան չկա: Ադրբեջանցիները, բնականաբար, պետք է հիստերիկ ձևով արձագանքեին Բաբայանի վերադարձին:
Ուշագրավն այն է, որ ադրբեջանական կողմի հետ հավասար ԼՂՀ ՊԲ նախկին ղեկավարի վերադարձը ծանր են տանում նաև հայաստանյան որոշ շրջանակներ:
Ցավալի է արձանագրելը, որ ադրբեջանական մամուլը Բաբայանի դեմ օգտագործում է այն կեղտոտ բամբասանքները, որոնք հայկական մամուլն է ժամանակին տարածել ու ներքաղաքական նպատակով տիրաժավորել:
Հիմա էլ են այստեղ շարունակում «մուտիլովկաներով» զբաղվել: Տարածում են, թե, իբր, Բաբայանը կուսակցական ու ներքաղաքական նպատակներով է վերադարձել Հայաստան կամ էլ իշխանությունների թույլտվությամբ: Նման տեսակետ ունեցողները շարքային դիշովկեք են և բոլորին չափում են իրենց արշինով:
Ադրբեջանցիների վայրահաչոցը Բաբայանի մասով հասկանալի է, բայց հայկական ծագմամբ թրքաբոլշևիկների վարքագիծը՝ նողկալի:
Թե ինչ նպատակով է վերադարձել Սամվել Բաբայանը, չի կարող չհասկանալ ցանկացած մեղսունակ մարդ: Մնացածն էժանագին բամբասանքներ են:
Համոզված ենք, որ գեներալն առաջիկայում բոլոր հարցերի պատասխանը կտա:
Ադրբեջանական արձագանքը Սամվել Բաբայանի վերադարձին

Կորյուն Մանուկյան