Լրահոս

07.12.2009 15:21


Դեմ են «Ժառանգության» ներկայացրած օրինագծին

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները «Հիշատակի և տոների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ էին ներկայացրել՝ ըստ որի ապրիլի 24-ը պետք է նշվի ոչ միայն Ցեղասպանության օր, այլ նաև որպես հայրենազրկման օր։

-Ազգային ժողովի մեծամասնությունը դեմ էր օրինագիծն օրակարգ մտցնելուն,-«7օր»-ի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նույն թեմայի վերաբերյալ խորհրդարանի նիստերի դահլիճից հայտարարեց հետևյալը.

-«Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից բերված բոլոր փաստարկները շատ համոզիչ են։ Ես միանում են «կողմ» քվեարկելու և այս հարցը մեր օրակարգի մեջ ընդգրկելու նրանց հորդորներին։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը