Թուրքիայի և ԵՄ հարաբերությունները փակուղի են մտնում
«Եվրամիությունը պետք է հրաժարվի Անկարայի լիիրավ անդամակցության շուրջ այս ողջ ֆարսը շարունակելու մտադրությունից», –«Ազատության» փոխանցմամբ՝ գրում է բրիտանական «Time»-ը:
Աղբյուրը նկատում է՝ Թուրքիայի և Եվրամիության հարաբերությունները կարծես վերջնականապես փակուղի են մտել: Սա են վկայում եվրոպական մի շարք մայրաքաղաքներից վերջին երկու օրերին հնչող հայտարությունները, որոնց հիմնական ուղերձը մեկն է` «Եվրամիության անդամ պետությունները պետք է առայժմ զերծ մնան ոչ միայն Թուրքիայի լիիրավ անդամակցության, այլև Անկարայի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցն արծարծելուց»:
Նման առաջին ուղերձը հնչեց երկու օր առաջ Լոնդոնից:
«Իմ կարծիքով քիչ հավանական է, որ Թուրքիան մոտ ապագայում անդամակցի Եվրամիությանը: Թուրքերն անդամակցության հայտը ներկայացրել են դեռ 1987 թվականին: Թուրքիայի կողմից ներկայումս ցուցաբերվող առաջընթացի տեմպերը հաշվի առնելով, սակայն, Անկարան Եվրամիությանն անդամակցելուն լիարժեքորեն պատրաստ կլինի մոտավորապես 3000 թվականին», - բրիտանական ITV հեռուստաընկերության կիրակնօրյա եթերում հայտարարում էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:
Լոնդոնում լույս տեսնող «Time»-ի այսօրվա խմբագրականում ևս կոշտ քննադատություն է հնչեցվում թե՛ պաշտոնական Անկարայի և թե՛ Եվրամիության ղեկավարների հասցեին:
«Եվրամիությունը պետք է հրաժարվի Անկարայի լիիրավ անդամակցության շուրջ այս ողջ ֆարսը շարունակելու մտադրությունից: Թուրքիան չափազանց մեծ, չափազանց բնակեցված և չափազանց վատ կառավարվող երկիր է [Եվրամիությանն անդամակցելու համար], - գրում է բրիտանական պարբերականը:
Գրեթե նույնատիպ տրամադրություններ են տիրում նաև Գերմանիայի քաղաքական վերնախավում: Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ Ստամբուլի Համաշխարհային մարդասիրական ֆորումի շրջանակում անցկացրած բանակցություններից հետո Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հայտարարում էր․ - «Բնական է, որ մենք քննարկեցինք Թուրքիայի հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելու հեռանկարները և առաջ քաշված նախապայմանների կատարումը: Ես մեկ անգամ ևս հստակորեն հայտարարեցի, որ ազատ վիզային ռեժիմի հաստատման համար հարկավոր է կատարել դեռ 2013-ի դեկտեմբերին առաջ քաշված թվով 72 պահանջները: Ակնհայտ է, սակայն, որ այս բոլոր նախապայմանները առաջիկա շաբաթներին գոնե չեն կարող կատարվել, եթե, իհարկե, Թուրքիան չփոխի ահաբեկչության դեմ պայքարին միտված իր օրենսդրությունը»:
Գերմանիայի դաշնային կանցլերի հայտարարություններից պարզ դարձավ, որ Անկարայի և Եվրամիության միջև առկա գլխավոր տարաձայնությունները վերաբերում են հենց ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով քաղաքական հակառակորդների` նախևառաջ քրդերի շահերը ներկայացնող ուժերի և գործիչների իրավունքների ոտնահարմանը:
Թուրքիայի և ԵՄ հարաբերությունները փակուղի են մտնում
«Եվրամիությունը պետք է հրաժարվի Անկարայի լիիրավ անդամակցության շուրջ այս ողջ ֆարսը շարունակելու մտադրությունից», – «Ազատության» փոխանցմամբ՝ գրում է բրիտանական «Time»-ը:

Մանրամասն՝ «Ազատությունում»