Կարծիք

24.05.2016 16:49


Կներեք, իսկ Դուք փորձե՞լ եք ժողովրդի վրա «կիսլատա» լցնել

Կներեք, իսկ Դուք փորձե՞լ եք ժողովրդի վրա «կիսլատա» լցնել

Սերժ Սարգսյանի գործունեությանը հետեւելիս ակամայից ներքոհիշյալ անեկտոդն եմ հիշում.

Սերժ Սարգսյանը եվրոպաներում հայերի դիմացկունության թեմայով գլուխ է գովում, որ հայ ազգը դիմացել է սկյութների, պարսիկների, արաբների, մոնղոլ-թաթարների, սելջուկների, թուրքերի արշավանքներին, ցեղասպանությանը, երկրաշարժին, պատերազմին, արտագաղթին, սովին, ցրտին...
Իմ օրոք էլ դիմանում է ինձ, փեսայիս, ախպորս, մանկության ընկերներիս, հեռու–մոտիկ շրջապատիս, գործազրկությանը, աղքատությանը, թանկացումներին, հարկայինի հարձակումներին...
Եվրոպացիներից մեկը, ապշած հայաստանցիների դիմացկունության վրա՝ Ազատիչին ընդհատելով հարցնում է, -
Կներեք, իսկ Դուք փորձե՞լ եք ժողովրդի վրա «կիսլատա» լցնել...

Դերենիկ Մալխասյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը